• Latest news

Կորոնավիրուսը վերածվում է ավելի թեթեւ ընթացող հիվանդությա՞ն

30 հուլիսի, 2021  09:54

Կորոնավիրուսով կրկնակի վարակվելը բնորոշվում է ավելի ցածր վիրուսային ծանրաբեռնվածությամբ՝ ի տարբերություն առաջին վարակի, ինչը հանգեցնում է ավելի թույլ ախտանիշների, հաղորդում է Sky News-ը:

Հարցման համաձայն, որն անցկացրել է Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրական վարչությունը, 19 470 վարակվածներից կրկնակի վարակման է ենթարկվել 195 մարդ: Ընդ որում, միայն 48 դեպքում է ծանրաբեռնվածությունը բարձր եղել, եւ նման պացիենտների մոտ նկատվել են կորոնավիրուսի դասական ախտանիշներ, օրինակ՝ հազ,  հոգնածություն կամ գլխացավ: Այլ դեպքերում պացիենտները հայտնել են համի եւ հոտի կորստի, աղեստամոքսային տրակտի աշխատանքի խախտման մասին:

Գիտնականները նաեւ համեմատել են վիրուսային ծանրաբեռնվածությունը առաջին եւ կրկնակի վարակի ժամանակ: Եթե առաջին անգամ Ct միջին նշանակությունը կազմել է 24,9, ապա երկրորդ անգամ գերազանցել է 32.4-ը: Ct-ն ցույց է տալիս, թե պոլիմերազային շղթայական ռեակցիայի որքան ցիկլ է անհրաժեշտ, որպեսզի հայտնաբերվի կորոնավիրուսը: Ավելի ցածր վիրուսային ծանրաբեռնվածությամբ վարակված մարդիկ քիչ հավանականությմամբ են վարակում եւ տարածում վիրուսը: Նույնիսկ հաշվի առնելով ռիսկերը, որոնք ստեղծում են մուտանտ շտամները, ինչպես օրինակ՝ կորոնավիրուսի դելտա տարբերակը, կրկնակի վարակված բրիտանացիների թիվը մնում է ցածր: Այդպիսով, մասնագետների խոսքով, իմունիտետը, որը մնացել է հիվանդությունից կամ պատվաստումից հետո, կարող է  նպաստել կորոնավիրուսի մեղմացմանը:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել