• Latest news

Ինչպե՞ս ճիշտ շոկոլադ ուտել. սննդաբանի կարծիքը

5 օգոստոսի, 2021  09:43

Որոշ ժամանակ շոկոլադից հրաժարվելը, այնուհետեւ չափից շատ ուտելը լավ գաղափար չէ, կարծում է ավստրալացի դիետոլոգ Լիեն Ուորդը (Ավստրալիա):

Ինչպես նշում է The Daily Mail-ը, սննդաբանը կարծում է, որ շոկոլադ կարելի է ուտել ամեն օր, բայց՝ քիչ:

«Ինքնախաբեությամբ զբաղվելու, դրանից խուսափելու, ինքներդ ձեզ սահմանափակելու եւ հետո ավելի շատ ուտելու փոխարեն ավելի լավ է սովորել հաճույք ստանալ, երբ քիչ ես ուտում»,- ասաց նա: «Ես միշտ հիշեցնում եմ իմ հաճախորդներին, որ մեկ քառակուսի շոկոլադի համը նույնն է, ինչ 20-ինը, իսկ ամենամեծ հաճույքը ստանում ես, երբ ուտում ես առաջին երկու-երեք քառակուսիները»:

Առավելագույն էֆեկտի համար փորձագետը խորհուրդ է տալիս անջատել հեռուստացույցը եւ վայելել շոկոլադի յուրաքանչյուր կտոր, երբ ոչինչ չի շեղում ուշադրությունը:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել