• Latest news

Ինչպե՞ս ավելի արագ եւ լիարժեք քնել

18 օգոստոսի, 2021  17:57

Բրիտանացի բժիշկ Ռաջ Կարանի պնդմամբ՝ «10-3-2-1» մեթոդը կարող է օգնել ավելի արագ քնել եւ «քունն առնել»:

Tiktok-ում հրապարակված տեսանյութում բժիշկը նշել է, որ նպատակահարմար է սուրճ չխմել քնելուց 10 ժամ առաջ: Նրա խոսքով՝ այդքան ժամանակ է պահանջվում, որպեսզի կոֆեինը դուրս գա օրգանիզմից: Եթե ​​երեկոյան եք սուրճ խմում, խմիչքի ազդեցությունը պահպանվում է եւ խանգարում քնելուն:

Ավելի լավ է կուշտ ճաշել կամ ընթրել ոչ ուշ, քան քնելուց 3 ժամ առաջ: Մասնագետի խոսքով՝ վաղ ընթրելը կօգնի խուսափել ստամոքսի այրոցից եւ չարթնանալ ողջ գիշեր: Պետք չէ նաեւ ուշ ժամի ալկոհոլ օգտագործել, քանի որ, ըստ Կարանի, դա խանգարում է արագ քունը:

Քնելուց 2 ժամ առաջ մասնագետը խորհուրդ է տալիս ավարտել աշխատանքը եւ հանգստանալ, իսկ համակարգիչը, բջջային հեռախոսը եւ այլ սարքավորումներ անջատել քնելուց 1 ժամ առաջ: Բանն այն է, որ էկրանների կապույտ լույսը ճնշում է քնի հորմոնի՝ մելատոնինի արտադրությունը: Հենց այդ պատճառով քնելուց առաջ խորհուրդ է տրվում չնայել վառ լույսերին ու գաջեթների էկրաններին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է