• Latest news

Սրտի վտանգավոր հիվանդությունները կարող են կապված լինել ԴՆԹ-ի հետ. հետազոտություն

6 օգոստոսի, 2021  23:34

Կոլումբիայի համալսարանի գիտնականները սրտի հիվանդության հետ կապված էպիգենետիկ նշաններ են հայտնաբերել: Նոր հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են JAMA Cardiology ամսագրում, կօգնեն զարգացնել կլինիկական միջամտությունները նախքան ախտանիշների ի հայտ գալը:

Գիտնականները վերլուծել են Strong Heart Study-ի տվյալները եւ հայտնաբերել ԴՆԹ-ի հատուկ շրջանները, որտեղ մեթիլացում է տեղի ունենում` մեթիլային խմբերի ամրացում, որոնք փոխում են գեների ակտիվությունը: Տվյալ դեպքում մեթիլացումը կապված է եղել սրտի իշեմիկ հիվանդության, ինֆարկտի եւ կորոնար մահվան վտանգի հետ:

Այնուհետեւ մասնագետները նույն մոտեցումն են կիրառել այլ հետազոտությունների չորս խմբերի վրա. Atherosclerosis Risk in Communities, Framingham Heart Study и Women's Health Initiative: Գիտնականներն ուսումնասիրել են ԴՆԹ-ի ավելի քան 400.000 շրջան եւ սրտի կորոնար հիվանդության 1894 դեպք:

Նրանց հաջողվել է գտնել սրտանոթային ռիսկի հետ կապված 506 էպիգենետիկ նշան: Դրանցից 33-ը կապված էին նաեւ սրտանոթային ռիսկի հետ երեք կամ ավելի խմբերի մոտ: Մեթիլացման 33 սայթերի շարքում էին այն սայթերը, որոնք նախկինում կապված էին սրտանոթային հիվանդությունների եւ ծխելու ռիսկի հետ, ինչպես նաեւ՝ նոր սայթեր, որոնք, ըստ հետազոտողների, հետագա ուսումնասիրության են արժանի: 33 նշանների նմանությունների հետագա վերլուծությունը ցույց է տվել, որ դրանցից շատերը կապված են EGFR գենի հետ, որը մասնակցում է բջիջների աճին եւ գոյատեւմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել