• Latest news

Ո՞ր ըմպելիքն է օգտակար քունը բարելավելու համար

9 օգոստոսի, 2021  21:26

Կոնանավոր կերպով բալի հյութ խմելը կբարելավի քնի որակը: Այս մասին հայտնում է սննդաբան Հոլի Քլամերը (ԱՄՆ): Նրա առաջարկությունները հրապարակում է Eat This, Not That!-ը:

«Քնելուց առաջ այս հյութը կօգնի ձեզ ավելի արագ քնել: Պատճառն այն է, որ այն մելատոնին է պարունակում՝ հորմոն, որն օգնում է կարգավորել քուն-արթնություն ցիկլը»,- ասել է Քլամերը:

Նա պատմել է հետազոտության մասին, որի ընթացքում մարդկանց մի խմբին մեկ շաբաթվա ընթացքում բալի հյութ են տվել, իսկ մյուսին՝ պլացեբո: Արդյունքում, 7 օր անց առաջին խմբի քնի որակը զգալիորեն բարելավվել է:

Ճիշտ է, որոշ մարդիկ գուցե կարիք ունենան զուգարան գնալ գիշերը, եթե քնելուց առաջ բալի հյութ խմեն: Այդ դեպքում մասնագետը խորհուրդ է տալիս սննդակարգում թարմ բալ ավելացնել:

Մելատոնինից բացի, բալի մեկ բաժակ հյութը պարունակում է կալիումի օրական արժեքի 7 տոկոսը, ինչը եւս կարող է օգնել ձեզ ավելի լավ քնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել