• Latest news

Քերծվածքներ. Ե՞րբ պետք է դիմել բժշկի

22 օգոստոսի, 2021  17:49

Շատ դեպքերում մարդը ինքը կարող է բուժել քերծվածքները: Ո՞ր դեպքերում է պետք անհանգստանալ: Ե՞րբ պետք է դիմել բժշկի:

Փորձագետների կարծիքով՝ քերծվածքների ապաքինումը սկսվում է գրեթե անմիջապես, եւ ամբողջ գործընթացը կարող է տեւել մի քանի օրից մինչեւ մի քանի շաբաթ: Վերականգնման տեւողության երկարելու վրա կարող են ազդել մի քանի գործոններ.

  • վնասվածքի ընդհանուր բնույթը՝ որքան ավելի մեծ եւ խորն է քերծվածքը, այնքան երկար է այն բուժվում,
  • մարդու առողջության ընդհանուր վիճակը,
  • տարիքը՝ որքան մեծ է մարդը, այնքան երկար ժամանակ է պահանջվում ապաքինման համար,
  • անոթային հիվանդությունների առկայությունը,
  • ծխելը:

Այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում հնարավորինս շուտ դիմել բժշկի, եթե քերծվածքի տեղում հայտնվում են վարակի տարածման հետեւյալ ախտանիշները․

  • ապաքինման նշաններ չկան նույնիսկ մի քանի օր անց,
  • վնասվածքի տեղում ցավն ուժեղացել է,
  • քերծվածքը եւ դրա շուրջը մաշկը մնում են տաք, այտուցված կամ կարմիր,
  • ջերմությունը բարձրանում է,
  • հայտնվել է թարախ կամ այլ արտադրություն:

Այս ախտանիշների դեպքում մարդը կարող է ավելի լուրջ բուժման կարիք ունենալ, ներառյալ՝ հակաբիոտիկներ ընդունելը: Ամեն դեպքում, եթե այսպիսի ախտանիշներ կան, խորհուրդ չի տրվում հետաձգել բժշկին այցը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll