• Latest news

Ինչպիսի կոշիկներն են առավելագույնս վնասում մեր ոտքերը

23 օգոստոսի, 2021  17:57

Կոշիկի որոշ տեսակներ ոչ միայն անհարմար են, այլեւ կարող են լրջորեն վնասել մեր ոտքերը: Դիտարկենք դրանցից մի քանիսը.

Բարձրակրունկ կոշիկներ

Պատահական չէ, որ բարձրակրունկ կոշիկները ամենավտանգավորն են համարվում: Խոսքը ոչ միայն վնասվածքների եւ կոտրվածքների ռիսկի ավելացման մասին է, այլեւ այն մասին, որ ավելի քան 7 սանտիմետր բարձրության դեպքում ծանրության կենտրոնը ուժեղ տեղաշարժվում է դեպի ոտնաթաթի առջեւի հատվածը եւ հանգեցնում է կոշիկի մեջ մատների սեղմման: Այս ամենը նպաստում է լայնակի հարթաթաթության եւ ոտնաթաթի վալգուսային դեֆորմացիայի՝ բութ մատի թեքմամբ (hallux valgus):

Նեղ ծայրով կոշիկներ

Եթե կոշիկի առջեւի մասը չափազանց նեղ է, եւ ոտքի մատներն անհրաժեշտ ազատությունը չունեն, դրանք միշտ գտնվում են անհարմար, անբնական վիճակում: Ժամանակի ընթացքում դա հանգեցնում է առաջին մատի մետատարսոֆալանգալ հոդի դեֆորմացիայի: Արդյունքում առաջանում է նույն «ոսկորը», ինչպես նաեւ՝ ոտքի մատների մշտական ցավ:

Տափակ ներբաններով կոշիկներ

Ամբողջովին տափակ կոշիկները, ինչպիսիք են «բալետկաները» եւ սպորտային կոշիկները, նույնպես վնասակար են՝ կրունկի հաշվին թեքության բացակայության պատճառով ծանրության կենտրոնը տեղափոխվում է ոտնաթաթի հետին մաս, եւ աքիլլեսյան ջիլում մեծ ծանրաբեռնվածություն է առաջանում:

Բացի այդ, տափակ ներբանը չի կարող ասֆալտի մակերեւույթի վրա գարշապարի հարվածի ամորտիզացիա ապահովել, եւ հեռանկարում դա հղի է հարթաթաթության զարգացմամբ կամ խորացմամբ եւ ոտնաթաթի հոդերի արթրոզով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել