• Latest news▼

Ո՞ր վիտամինն է պաշտպանում վտանգավոր աթերոսկլերոզից

11 օգոստոսի, 2021  17:38

К վիտամինով հարուստ դիետա պահպանող մարդկանց մոտ 34 տոկոսով ցածր է աթերոսկլերոզի հետ կապված սիրտ-անոթային մահացու վտանգավոր հիվանդությունների առաջացման ռիսկը։ Այսպիսի եզրահանգման են եկել Էդիթ Քոուեն համալսարանի (ԱՄՆ) գիտնականները։ Նրանց նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the American Heart Association-ում։

Մթերքների մեջ պարունակվում է երկու տեսակի К վիտամին՝ վիտամին K1, որը ստացվում է հիմնականում բուսայուղերից ու բանջարեղեններից, եւ վիտամին K2, որը պարունակվում է մսի, ձվի եւ ֆերմենտացված մթերքների մեջ, ինչպիսին պանիրն է։

Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են ավելի քան 50 000 մարդու տվյալներ, որոնք մասնակցել են Danish Diet, Cancer, and Health-ի հետազոտությանը 23 տարվա ընթացքում։ Պարզվել է, որ վիտամին K1-ը շատ սպառող մարդիկ 21 տոկոսով ավելի հազվադեպ են հայտնվում հիվանդանոցում աթերոսկլերոզի հետ կապված սիրտ-անոթային հիվանդություններով, այն դեպքում, երբ K2-ի համար հոսպիտալացման ռիսկը 14 տոկոսով ցածր էր։ Բացի այդ, այդ վիտամինն օգտագործող մարդկանց մոտ ավելի ցածր է աթերոսկլերոզի հետ կապված բոլոր տեսակի սրտային հիվանդությունների առաջացման ռիսկը, հատկապես վերջութային զարկերակների հիվանդությունների համար (34 տոկոս)։

Գիտնականների խոսքով՝ չնայած անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ՝ լիովին հասկանալու համար վիտամին К-ի պաշտպանական գործառույթի մեխանիզմները, նրանք կարծում են, որ այն աշխատում է՝ պաշտպանելով կալցիումի կուտակումից հիմնական զարկերակներում, ինչը սովորաբար հանգեցնում է անոթների կալցիումակալման։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll