• Latest news▼

Ինչպես են ուլտրաձայնը եւ լազերը օգնում բուժել ճարպակալումը

26 օգոստոսի, 2021  17:46

Բրազիլիայի Մինաս Ժերայսի համալսարանի գիտնականները պարզել են, որ ուլտրաձայնի եւ լազերի ներգործությունը կարող է օգնել բուժել ճարպակալումը:

Միջընդերքը մարսողական համակարգի օրգան է, որը վերջերս է հայտնաբերվել գիտնականների կողմից: Այն կարող է կարեւոր դեր խաղալ որոշ հիվանդությունների պաթոֆիզիոլոգիայում:

Հետազոտության մեջ, որը հրապարակվել է Journal of Biophotonics-ում, գիտնականները օգտագործել են հիպերգլիկեմիա եւ ճարպակալում ունեցող առնետների: 25 արու առնետները բաժանվել են հինգ խմբերի.

  • վերահսկողական (առողջ),
  • ճարպակալում եւ հիպերգլիկեմիա ունեցող, որոնք պլացեբո են ստանում,
  • ճարպակալում եւ հիպերգլիկեմիա ունեցող, որոնք ուլտրաձայնային բուժում են ստանում,
  • ճարպակալում եւ հիպերգլիկեմիա ունեցող, որոնք լազերային բուժում են ստանում,
  • եւ ճարպակալում եւ հիպերգլիկեմիա ունեցող, որոնք բուժվում են երկու մեթոդների համալիրով:

Գիտնականները չափել են մարմնի քաշը եւ արյան կենսաքիմիան եւ, պլացեբո ստացող առնետների համեմատ, բուժում ստացող առնետների մոտ հայտնաբերել են ԱլԱՏ եւ ԱսԱՏ ֆերմենտների զգալի կրճատում: Ընդհանուր խոլեստերինի, տրիգլիցերիդների եւ շատ ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակները ցույց են տվել ավելի ցածր արժեքներ, քան բարդ միջամտության խմբի դեպքում: Պլացեբո ստացող խմբի համեմատ՝ կրճատվել է նաեւ սրտանոթային հիվանդությունների ռիսկը, ինչի մասին վկայում է բուժման խմբերում Կաստելիի ինդեքսը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll