• Latest news

Ջերմային հյուծում. ի՞նչ անել

17 օգոստոսի, 2021  11:15

Ջերմային հյուծումը մի շարք տհաճ ախտանիշներ ունի, որոնք կարող են առաջանալ ջերմության եւ օրգանիզմի` մարմնի ջերմաստիճանն իջեցնելու մեխանիզմների խափանման պատճառով:

Ջերմային հյուծման վտանգը մեծանում է այն երեխաների մոտ, ովքեր ավելորդ քաշ ունեն, արեւայրուք են ստացել կամ անառողջ են տվյալ պահին: Բացի այդ, այդ ռիսկը մեծանում է ՝ միզամուղ դեղամիջոցների, ուշադրության պակասի խանգարման, ալերգիայի եւ միգրենի բուժման դեղամիջոցների, ինչպես նաեւ հակադեպրեսանտների ընդունման դեպքում:

Ջերմային հյուծման ախտանիշներն են.

  • Մարմնի ջերմաստիճանի բարձրացում
  • Սառը եւ կպչուն մաշկ
  • «Սագի կաշի»
  • Ուշաթափություն եւ գլխապտույտ
  • Թուլություն
  • Գլխացավ
  • Ուժեղ քրտնարտադրություն
  • Ուժեղ ծարավ
  • Գրգռվածություն, ագրեսիա
  • Տեղային մկանային սպազմեր
  • Սրտխառնոց եւ/կամ փսխում

Նորածինների մոտ ջերմային հյուծումը բնութագրվում է հետեւյալ ախտանիշներով.

  • Լաց, դյուրագրգռություն
  • Արագացած շնչառություն
  • Ավելորդ քնկոտություն, անքնություն, արթնանալու անկարողություն
  • Փսխում:

Ի՞նչ անել, եթե երեխան կամ մեծահասակը ջերմային հյուծում ունեն: Եթե ​​նկատել եք այս նշաններից մեկը կամ մի քանիսը, տուժածին տարեք զով, ստվերած տարածք: Այնուհետեւ խորհուրդ է տրվում նրա հագուստը թրջել սառը ջրով կամ պատել նրան խոնավ սառը սրբիչով:

Եթե ​​տուժածը երեխա է եւ վերջույթների կամ որովայնի ցավոտ ջղաձգումներ է ունենում, ցանկալի է նրբորեն մերսել եւ ձգել մկանները:

Ջերմային հյուծման դեպքում նաեւ աղ պարունակող զովացնող ըմպելիքներ են խորհուրդ տրվում: Դրանք կարող են լինել, օրինակ, սպորտային ըմպելիքներ կամ գաստրոէնտերիտի դեպքում նշանակվող ըմպելիքներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել