• Latest news

Գիտնականները երեխաների մոտ COVID-19-ի ախտանիշներ են հայտնաբերել բուժումից ամիսներ անց

2 սեպտեմբերի, 2021  15:28

Յուրաքանչյուր յոթերորդ երեխան ապաքինումից 3 ամիս անց բախվում է կորոնավիրուսային վարակի մշտական ​​ախտանիշների: Այս մասին հայտարարել է UCL Child Health Institute-ի (Բրիտանիա) մանկաբույժ Թերենս Սթիվենսոնը:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, Լոնդոնի համալսարանական քոլեջի փորձագետները հետազոտել են 11-ից 17 տարեկան 7000 երեխայի: 2021 թվականի հունվարից մարտ ամիսներին հետազոտվողների կեսի մոտ ՊՇՌ թեստի արդյունքները դրական էին: Նրանց տվյալները համեմատվել են նույն չափի խմբի հետ, որը նույն ժամանակահատվածում ունեցել է բացասական արդյունքներ:

COVID-19-ից ապաքինված հիվանդների 14 տոկոսը (յուրաքանչյուր յոթերորդը) ապաքինվելուց 3 ամիս անց ունեցել է երեք կամ ավել ախտանիշ: Երեխաների մոտ 7 տոկոսը (յուրաքանչյուր 14-րդ երեխան) ասել է, որ զգացել է կորոնավիրուսի 5 կամ ավելի ախտանիշ:

Հիվանդության ամենատարածված «մնացորդային» ազդեցություններից էին գլխացավերն ու հոգնածությունը: Ընդ որում, փորձագետները դեռահասների շրջանում COVID-19-ի լուրջ հետեւանքներ չեն հայտնաբերել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել