• Latest news

Ի՞նչ մթերքներ կարող են հանգեցնել ուշաթափությունների եւ տկարամտության

19 սեպտեմբերի, 2021  16:32

Որոշ մթերքներ, ինչպես նաեւ որոշ վիտամինների ավելցուկը կամ անբավարարությունը կարող են հանգեցնել ուշաթափությունների եւ տկարամտության, հավաստիացնում են ամերիկացի սննդաբանները։ Նրանց կարծիքն է վկայակոչում Eat This, Not That! պարբերականը։

Ուղեղի նորմալ աշխատանքի համար մասնագետները խորհուրդ են տալիս կրճատել շաքարի քանակությունը կերակրաբաժնում։ Բժիշկ Դիմիտար Մարինովը հավաստիացնում է, որ չնայած գլյուկոզան ուղեղի հիմնական վառելիքն է, շատ քաղցր ուտել խորհուրդ չի տրվում։

«Շաքարի ավելցուկը առաջ է բերում մեծ քանակությամբ ինսուլինի արտազատում։ Ինսուլինն, իր հերթին, արգելակում է գրեթե բոլոր ամինաթթուների մուտքն ուղեղ՝ բացի տրիպտոֆանից, որը վերածվում է սերատոնինի եւ մելատոնինի՝ քնի հորմոնի։ Արդյունքում՝ քաղցրի ավելցուկը կարող է հանգեցնել իսկական ածխաջրային կոմայի»,- նախազգուշացնում է մասնագետը։

Սակայն լիովին հրաժարվել ածխաջրերից մասնագետը նույնպես խորհուրդ չի տալիս, քանի որ, նրա կարծիքով, դրանց լիակատար բացակայության պատճառով արյան մեջ շաքարի պարունակությունը կդառնա անկայուն, ինչը կարող է հանգեցնել անգամ հիպոգլիկեմիայի նոպայի, խառնափնթոր գիտակցության եւ ուշաթափությունների։

Սննդաբան Մելիսա Միտրին, իր հերթին, նախազգուշացնում է ալկոհոլի չափից ավելի օգտագործման մասին. խորհուրդ է տրվում օրական խմել մեկ-երկու բաժակ գինուց ոչ ավելի։ Ալկոհոլի մեծ քանակությունը կարող է վնասել հիշողությանը։

Բժիշկ Լիզ Վեսնիկը կարծում է, որ ուղեղի համար վնասակար կարող են լինել սնունդ ընդունելու բացթողումները, որոնք օրգանիզմին «կստիպեն» ինքնուրույն արտադրել գլյուկոզա, ինչը կարող է հանգեցնել կենտրոնացման հետ կապված խնդիրների։

Սննդաբանները նաեւ խորհուրդ են տալիս հետեւել, որպեսզի կերակրաբաժնում միշտ լինի բավականաչափ վիտամին B12, քանի որ այն պաշտպանում է նյարդային բջիջները եւ մասնակցում նեյրոտրանսմիտերների արտադրմանը։

«Վիտամին B12-ի պակասի ախտանշաններ կարող են լինել վատ հիշողությունը, խառնափնթոր գիտակցությունը, դեպրեսիան եւ անգամ տկարամտությունը»,- հավաստիացնում է բժիշկ Էլիզաբեթ Ուորդը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել