• Latest news

10-15 տոկոս քաշի կորուստը կարող է ազատել 2-րդ տիպի շաքարախտից. հետազոտություն

30 սեպտեմբերի, 2021  19:35

Քաշի ոչ մեծ կորուստը կօգնի շաքարախտով հիվանդներին ռեմիսիայի փուլ անցնել, նույնիսկ եթե մարմնի զանգվածի ինդեքսը նորմի սահմաններում է: Այս մասին են վկայում նոր հետազոտության արդյունքները, որոնք ներկայացվել է Շաքարախտի ուսումնասիրության եվրոպական ասոցիացիայի (EASD) ամենամյա հանդիպմանը:

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ Նյուքասլի համալսարանի գիտնականները հայտնել են, որ Միացյալ Թագավորությունում 2-րդ տիպի շաքարախտով տասը հիվանդից մեկը նորմալ քաշ ունի, եւ բժիշկները սովորաբար խորհուրդ են տալիս չնիհարել: Գիտնականները որոշել են պարզել` արդյոք քաշի կորուստը կարող է բարելավել հիվանդների այս խմբի ցուցանիշները:

Հետազոտությանը մասնակցել է 2-րդ տիպի շաքարախտով հիվանդ 12 տղամարդ եւ կին, ովքեր քաշի հետ կապված խնդիրներ չունեին. միջին ՄԶԻ-ն 24.5 էր: Մի քանի շաբաթ կամավորները խիստ դիետա էին պահում` ուտում էին ցածր կալորիականությամբ ապուրներ եւ սմուզիներ եւ սպառում օրական ոչ ավելի, քան 800 կալորիա:

Ծրագրի երեք փուլից հետո մասնակիցները կորցրեցին իրենց քաշի 10-15 տոկոսը` միջինում 8.2 կգ: Նրանց օրգանիզմում ընդհանուր ճարպի ծավալը զգալիորեն նվազել էր, հատկապես` լյարդի եւ ենթաստամոքսային գեղձի մեջ: 12 մասնակիցներից 8-ի մոտ (67 տոկոս) շաքարախտը ռեմիսիայի փուլ էր անցել, այսինքն՝ արյան մեջ շաքարի մակարդակը նորմալացել էր առանց դեղամիջոցների:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է