• Latest news

Որո՞նք են Կրոնի հիվանդության նշանները

3 նոյեմբերի, 2021  09:47

Դիարեան, որովայնի ցավերն ու սպազմերը, ինչպես նաեւ արտաթորանքում արյունը այն հիմնական նշաններն են, որոնցով կարելի է կասկածել մարդու մոտ Կրոնի հիվանդության առկայությունը։ Հիվանդությունը կարող է առաջանալ ցանկացած տարիքում, սակայն Կրոնի եւ կոլիտի հիմնադրամի համաձայն՝ այն առավել հաճախ ախտորոշվում է 20-30 տարեկան դեռահասների եւ մեծահասակների մոտ:

Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը նշում է, որ Կրոնի հիվանդությամբ տառապող որոշ մարդիկ բարձր ջերմություն են ունենում, վատ են զգում եւ տառապում են հոդացավերից:

Կարելի է նաեւ նկատել հիվանդության նշաններ աչքերում, բերանում եւ մաշկի վրա՝ բորբոքում, աչքերի կարմրություն, կարմիր եւ այտուցված մաշկի ցավոտ հատվածներ՝ սովորաբար ոտքերի վրա, եւ խոցեր բերանում:

Կրոնի հիվանդությամբ երեխաները կարող են առողջ երեխաներից դանդաղ մեծանալ:

Մասնագետների խոսքով՝ Կրոնի ախտորոշումը հաստատող թեստ գոյություն չունի, եւ հիվանդության ախտանիշները հաճախ նման են այլ վիճակների՝ ներառյալ բակտերիալ վարակի:

Առողջապահության ազգային ծառայությունը հայտնում է, որ այս հիվանդության զարգացմանը կարող են նպաստել մի քանի գործոններ՝ ներառյալ գեները, քանի որ ավելի հավանական է հիվանդանալ այս հիվանդությամբ, եթե ընտանիքի անդամներից մեկի մոտ այն առկա է:

Բացի այդ, հիվանդության զարգացմանը կարող է նպաստել իմունային համակարգի հետ կապված խնդիրը, որը խաթարում է մարսողական համակարգի գործունեությունը:

Այլ պատճառներից կարող են լինել ծխելը, ստամոքսի հետ կապված խնդիրները կամ աղիքային մանրէների բալանսի խախտումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ