• Latest news

Ո՞ր մթերքներն են դանդաղեցնում ծերացումը

9 նոյեմբերի, 2021  21:38

Որոշ մթերքներ դանդաղեցնում են օրգանիզմի ծերացումը 50 տարեկանից հետո,պնդում է սննդաբան Տրիստա Բեսթը (ԱՄՆ): Ինչպես հայտնում է Eat This, Not That!-ը, փորձագետը խորհուրդ է տալիս սննդակարգում ավելացնել բուսական ծագման մթերքներ, քանի որ բանջարեղենի, հացահատիկի, ընկույզների, սերմերի, հատիկաընդեղենի եւ մրգերի կանոնավոր օգտագործումը մեծացնում է երկարակեցությունը՝ վերացնելով օրգանիզմում բորբոքումները, կայունացնելով արյան ճնշումը եւ առողջ քաշի պահպանումը։ Բացի այդ, բուսական մթերքների օգտագործումը օգնում է նվազեցնել գլիկացիայի վերջնական արտադրանքի մակարդակը՝ վնասակար նյութեր, որոնք մեծացնում են սրտի հիվանդությունների, 2-րդ տիպի շաքարախտի եւ քաղցկեղի զարգացման ռիսկը:

Ըստ սննդաբանի՝ գլյուտենը  կարող է նպաստել ծերացման գործընթացի արագացմանը։ Նրա կարծիքով՝ խնդիրն այն է, որ հաճախ մարդիկ չգիտեն գլյուտենի անհանդուրժողականության մասին եւ շարունակում են ուտել գլյուտեն պարունակող մթերքներ։ Ըստ նրա՝ դա կարող է օրգանիզմում բորբոքային պրոցեսների զարգացում առաջացնել եւ սրել այնպիսի հիվանդությունները, ինչպիսիք են էքզեման եւ փսորիազը։ Այն նաեւ ուժեղացնում է օրգանիզմում օքսիդատիվ գործընթացները, որոնք համարվում են վաղ ծերացման ռիսկի գործոններից մեկը։

Սննդաբանը խորհուրդ է տալիս ուտել բնական, չմշակված մթերքներ, ինչպիսիք են բանջարեղենն ու մրգերը, հացահատիկները, հատիկեղենը, ձուն, բարձր յուղայնությամբ կաթնամթերքը եւ բնական համեմունքները:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել