Կապանների ձգում
Կապանի ձգումը առավելապես կոճերին, ծնկներին եւ ոտնաթաթի կամարներին է հատուկ: Ձգված կապանը այտուցվելու եւ ցավ պատճառելու հատկությամբ է աչքի ընկնում.
Բուժման նպատակով հետեւյալ քայլերն են ձեռնարկվում.
• Վերջույթը հետագա վնասվածքներից պաշտպանելու համար հենակ կամ որեւէ այլ աջակից միջոց կիրառեք:
• Վնասված վերջույթը հանգստի վիճակում պահեք
• Այտուցվածությունը սահմանափակելու նպատակով՝ վնասվածք տարածքի վրա սառույց դրեք: Միջոցառումը կարճ ժամանակ պետք է տեւի՝ մաշկային հանգույցները ցրտահարումից չվնասելու համար:
• Վնասված տարածքը սառը թրջոցով եւ առաձգական վիրակապով ծածկեք:
• Վնասված վերջույթը որքան հնարավոր է՝ բարձր պահեք՝ այտուցվածությունից խուսափելու համար:
Ձգված կապանը մասնագիտական օգնություն է պահանջում, եթե.
• Երեխայի մոտ բարձր ջերմություն եք նկատում,
• Վնասված տարածքը կարմիր է եւ տաք, ինչը կարող է ինֆեկցիայի նշան լինել,
• Երեխան տանջվում է ցավից,
• Առաջին 2-3 օրերին ապաքինման նշաններ չեն նկատվում:
Կոտրվածք
Ոսկրային կոտրվածքը մասնագիտական օգնություն է պահանջում: Նախքան բժշկի ժամանումը հետեւյալ միջոցառումները ձեռնարկեք.
• Արյունահոսության պարագայում, ստերիլ վիրակապով կամ մաքուր կտորով ճնշմամբ առաջացած վերքը փակեք:
• Ջարդվածքի հատվածին մաքուր սրբիչի կամ որեւէ այլ կտորի մեջ փաթաթված սառույց դրեք՝ ցավը մեղմելու եւ այտուցվածությունից խուսափելու նպատակով: Անմիջապես մաշկի հետ սառույցի շփում չի կարելի:
• Երեխային մի տեղաշարժեք եւ կոտրված ոսկորն ուղղելու փորձ մի ձեռնարկեք, եթե մասնագիտական վերապատրաստում չեք անցել:
• Եթե երեխայի մոտ ուշագնացություն կամ ծանր շնչառություն է նկատվում, գլուխը մարմնից ներքեւ իջեցրեք եւ, հնարավորության դեպքում, ոտքերը բարձրացրեք՝ շոկից ազատելու համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր