• Latest news

Ի՞նչ վտանգ է ներկայացնում վիտամին D-ի չափազանց շատ օգտագործումը

25 դեկտեմբերի, 2021  11:33

Վիտամին D-ի ինքնուրույն ընդունումը կարող է հանգեցնել մեծ չափաբաժնի ընդունման, ինչը վտանգավոր է առողջության համար, կարծում է կենսատեխնոլոգ եւ սննդաբան Սվետլանա Դերբենեւան (Ռուսաստան):

Նրա խոսքով՝ չպետք է կոնֆետի պես վերաբերվել վիտամիններին, որոնք նաեւ բարելավում են առողջությունը։

«Վիտամին D պետք է ընդունել միայն բժշկի նշանակմամբ։ Նախ անհրաժեշտ է արյան անալիզ հանձնել, որից հետո բժիշկը կնշանակի անհրաժեշտ չափաբաժինը», - ասել է մասնագետը AiF լրատվականին տված հարցազրույցում։

Վիտամին D-ն ճարպային լուծվող վիտամիններից է. դրանք ունեն օրգանիզմում կուտակվելու հատկություն։ Նման կուտակման հետեւանքները, որոնք հնարավոր են նյութերի ոչ ադեկվատ ընդունման դեպքում, կարող են աղետալի լինել:

Ապացուցված է, որ մեծ չափաբաժինը մեծացնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը», - ասել է մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll