• Latest news

Ինչպես է սուրճն ուղեղի վրա ազդում

31 օգոստոսի, 2014  12:07

Սուրճն առավոտյան լիարժեք արթնացնելու եւ ողջ օրվա ընթացքում զգոն պահելու հատկությամբ է աչքի ընկնում, հիշեցնում է Business Insider-ը: Սակայն ինչպիսի՞ մեխանիզմների օգնությամբ է հիշյալ ազդեցությունը գործի դրվում: Ստորեւ բերված տեսանյութի հեղինակները՝ Միտչել Մոֆիթն ու Գրեգորի Բրաունը կոֆեինի ազդեցությամբ հրահրված փոփոխությունները լուսաբանելու փորձ են կատարել:

Մասնագետները նախ հիշեցրել են, որ օրվա ընթացքում զգացվող «բնական» հոգնածությունը մասամբ ադենոզին անունը կրող մոլեկուլի պատճառով է ի հայտ գալիս: «Քնած ժամանակ, մինչեւ արթնանալու ժամը, ադենոզինի խտության աստիճանական կրճատում է նկատում, իսկ երբ արթուն ենք, օրգանիզմը սկսում է դրանցից ավելի ու ավելի շատ արտադրել, այնքան, որ այլեւս չկարողանանք թմրությունը հաղթահարել եւ քուն մտնենք», - մեկնաբանել են տեսանյութի հեղինակները:

Առավոտյան ըմպած մի բաժակ սուրճն այդ գործընթացը խափանելու հատկությամբ է աչքի ընկնում, քանի որ կոֆեինը, ուղեղի բջիջների ընկալմամբ, ադենոզինից գրեթե ոչնչով չի տարբերվում: 

Արտաքնապես ադենոզինին նման կոֆեինը, մասնավորապես, ուղեղի համապատասխան ռեցեպտորներին միանալու եւ քնաբեր մոլեկուլների կուտակումը կանխարգելելու միտում ունի, ինչի արդյունքում մարդու բնական խթանիչները ողջ օրվա ընթացքում, կամ գոնե՝ մի որոշ ժամանակ, «չեմպիոնի» նման են աշխատում:

Սակայն, ինչպես յուրաքանչյուր լավ բան, հիշյալ ազդեցությունն էլ իր ավարտն ունի, քանի որ ուղեղն աստիճանաբար կիրառվող հնարքն ընկալելու հատկությամբ է աչքի ընկնում: Մասնավորապես, տեսնելով, որ իրական ադենոզինները չեն կարող ռեցեպտորների շուրջ հավաքվել, այն սկսում է ավելի մեծ թվով ռեցեպտորներ ստեղծել, ինչը նշանակում է, որ հոգնածությունից խուսափելու համար ստիպված եք ավելի մեծ քանակությամբ սուրճ խմել, իսկ սովորությունից հրաժարվելուց ցանկության դեպքում էլ՝ առավել տքնաջան պայքար մղել:

«Եթե փորձում եք հրաժարվել սուրճ խմելու սովորությունից, կամ նվազագույնը՝ օրական մեկ բաժակով քիչ խմել, կարող եք այնպիսի հոգնածություն զգալ, որ նույնիսկ մինչեւ սուրճի հետ ծանոթությունը չէիք զգում», - զգուշացնում են փորձագետները՝ հավելելով, որ կոֆեինը, ադենոզինների կուտակումը խափանելուց բացի, նաեւ այլ հատկություններով է աչքի ընկնում: Այն կարող է, կոկաինի նմանությամբ, ադրենալինի հավելյալ արտադրություն եւ տրամադրության բարձրացում խթանել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել