• Latest news

Կատուների արյան մեջ հայտնաբերվել է մարդու համար վտանգավոր կորոնավիրուս

11 հունվարի, 2022  12:54

Կատուների արյան նմուշների մեջ Թենեսիի համալսարանի գիտնականները հայտնաբերել են SARS-CoV-2-ի կապող-ռեցեպտոր դոմենի հակամարմիններ։ Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են biorxiv կայքում։

Կատուների արյան նմուշները ԱՄՆ տարբեր շրջաններում վերցվել են կորոնավիրուսային վարակի սկսվելուց շատ առաջ։ Արյան շիճուկի նմուշառման 70 տոկոսը դրական է եղել SARS-CoV-2-ի ռեցեպտոր-կապող դոմենի եւ դրան մոտ SARS-CoV-ի (ատիպիկ թոքաբորբի հարուցիչ) հակամարմինների դեմ։

Հետազոտողների կարծիքով՝ դա բացատրվում է նրանով, որ կատուները շփվել են վիրուսի հետ, որի սպայկ սպիտակուցը այնքան նման է SARS-CoV-2 համանման սպիտակուցին։ Նրանց խոսքով՝ դա օրգանիզմում առաջ է բերում դրա դեմ կրոս-հակամարմինների արտազատում։ Դրանք, գիտնականների խոսքով, հակամարմիններ են, որոնք առաջանում են վարակի մեկ հարուցչի հետ շփումից հետո, բայց եւ կարող են պաշտպանել մյուս նման հարուցիչներից։

Նախնական տվյալներով՝ նոր կորոնավիրուսի հանդեպ կրոս-ռեակտիվ հակամարմինները կարող էին առաջանալ SARS-CoV վիրուսին կատուների իմունային համակարգի բախումից հետո, որը 2000-ական թթ. սկզբին առաջ էր բերել ատիպիկ թոքաբորբի բռնկում Ասիայում։ Բայց վերջին անգամ այդ վիրուսը հայտնաբերվել է 2003թ. հուլիսին։

Մասնագետների խոսքով՝ պոտենցիալ առումով վտանգավոր վիրուսը հենց հիմա շրջանառվում է ամերիկյան կատուների պոպուլյացիայում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է