• Latest news

Ի՞նչը կարող է օգնել պաշտպանվել քաղցկեղից․ երկու խորհուրդ

16 հունվարի, 2022  18:44

Ճիշտ ապրելակերպը կարող է կանխել քաղցկեղային հիվանդությունների մոտ 40%-ը, ինչպես հաստատում է Cancer Research UK (Մեծ Բրիտանիա) կազմակերպության ռազմավարական ապացույցների եւ վաղ ախտորոշման ծրագրի ղեկավար բժիշկ Ջոդի Մոֆատը:

«Մենք գիտենք, որ քաղցկեղի դեպքերի մոտ 40%-ը կապված է այն պատճառների հետ, որոնք կարող են կանխվել կենսակերպի հաշվին: Այդ պատճառներից մեկն էլ ծխելն է՝ շատ կարեւոր է, որ մարդիկ դադարեն ծխել»,- ասել է մասնագետը։

Հենց ծխելուց հրաժարվելն է, ըստ մասնագետի, քաղցկեղի կանխարգելման առաջին քայլը։ Երկրորդ կարեւոր քայլը, ըստ մասնագետի, առողջ քաշի պահպանումն է, մեծ քանակությամբ ավելորդ կիլոգրամների առաջացում թույլ չտալը։

Մարմնի նորմալ քաշի պահպանման հետ, մասնագետի խոսքով, կապված են սովորություններ, որոնք որոշում են մարդու սնվելու ոճը եւ նրա ֆիզիկական շարժունակությունը։ Ճարպակալման ամենաարդյունավետ կանխարգելումը, որը կապված է քաղցկեղային մի շարք հիվանդությունների հետ, թարմ, քիչ մշակված սննդի, մրգերի եւ բանջարեղենի օգտագործումն է, ինչպես նաեւ՝ կալորիաների հաշվարկը: Բացի այդ, կարեւոր է շարժվել՝ «ֆիզիկական պատշաճ ակտիվության պահպանումն ինքնին կարող է նվազեցնել կրծքագեղձի եւ հաստ աղիքի քաղցկեղի վտանգը»:

Մեծահասակներին խորհուրդ է տրվում շաբաթական առնվազն 150 րոպե տրամադրել չափավոր աերոբիկ ակտիվությանը կամ 75 րոպե ակտիվ աերոբիկ ծանրաբեռնվածությանը (որը քրտինք է առաջացնում):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ