• Latest news

Բժիշկները անոմալիաներ են հայտնաբերել COVID-19-ից ապաքինվածների թոքերի կառուցվածքում

31 հունվարի, 2022  11:38

Այսպես կոչված հետքովիդային համախտանիշ ունեցող որոշ պացիենտներ տառապում են թոքերի պաթոլոգիայով։ Ընդ որում՝ այդպիսի խնդիրներ կարող են ունենալ այն մարդիկ, ովքեր հաղթահարել են ինչպես թեթեւ, այնպես էլ ծանր ձեւերի COVID-19-ը։ Այս մասին նախազգուշացնում են բրիտանացի բժիշկները։

Ինչպես գրում է The Guardian-ը, որոշ պացիենտների մոտ COVID-19-ից հետո դժվարացել է արյամբ գազերի անցանելիությունը։ Փոփոխություններն օրգանիզմում դժվարացնում են թթվածնի մատակարարումն արյանը։

Այս պաթոլոգիան պարզելու գործում բժիշկներին օգնել է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան։ Կամավորներին փորձի ժամանակ խնդրել են շնչել թթվածնի եւ քսենոնի խառնուրդ, քանի որ հատուկ նախապատրաստումից հետո այդ գազը կարելի է տարբերել տոմոգրաֆում եւ հետեւել օրգանների աշխատանքին։

«Սա իսկապես ենթադրում է, որ վիրուսը առաջ է բերում ինչ-որ կայուն անոմալիաներ թոքերի միկրոկառուցվածքում կամ թոքերի անոթային ցանցում»,- նշել է հետազոտության համահեղինակ Էմիլի Ֆրեյզերը։

Գիտնականները ծրագրում են պարզել, թե որքան հաճախ են հանդիպում հայտնաբերված պաթոլոգիաները, ինչով են դրանք պայմանավորված եւ ինչ երկարաժամկետ հետեւանքներ կարող են ունենալ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll