• Latest news

Ո՞ր ըմպելիքն է օգնում արյան բարձր ճնշման դեմ պայքարում

15 փետրվարի, 2022  23:51

Կանաչ թեյն օգնում է զարկերակային բարձր ճնշման դեմ պայքարում։ Ինչպես գրում է Daily Express-ը, մարդիկ, ովքեր մեկ տարվա ընթացքում օրական առնվազն կես բաժակ միջին խտության կանաչ թեյ են խմել, հիպերտոնիայի զարգացման ռիսկը 46%-ով նվազել է:

Ավելին, նրանք, ովքեր օրական ավելի քան 2,5 բաժակ թեյ են օգտագործել, հիպերտոնիայի զարգացման ռիսկը նվազել է 65%-ով:

Մասնագետների կարծիքով՝ արյան բարձր ճնշումը կապված է այն ուժի հետ, որով արյունը ներգործում է զարկերակների պատերի վրա։ Եթե այս պաթոլոգիան չբուժվի, ի վերջո կարող է հանգեցնել սրտի կաթվածի, ինսուլտի եւ մի շարք այլ խնդիրների:

Կանաչ թեյը պարունակում է պոլիֆենոլներ՝ հզոր հակաօքսիդանտներ, որոնք հայտնի են արյան ճնշման բարձրացման վրա իրենց ազդեցությամբ: Հրատարակությունը մեջբերում է չինացի գիտնականների հետազոտության արդյունքները, որոնք ապացուցել են կանաչ թեյի դրական ազդեցությունը զարկերակային ճնշման վրա։

Հետազոտողների կարծիքով՝ կանաչ թեյի մեջ պարունակվող հակաօքսիդանտները՝ կատեխինները բացում են սպիտակուցային ուղիները հարթ մկանային բջիջների թաղանթներում, որոնցով ծածկված են արյան անոթների պատերը։ Արդյունքում դրական լիցքավորված կալիումի իոնները դուրս են գալիս բջջից։ Կատեխինները նաեւ ակտիվացնում են կալիումի իոնների հատուկ տեսակը, որը նվազեցնում է արյան ճնշումը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է