• Latest news▼

Վեյփ ծխողները հաճախ գոլորշին քթով են արտաշնչում. Ինչո՞վ է դա վտանգավոր

2 մարտի, 2022  15:48

Էլեկտրոնային ծխախոտ օգտագործողները մոտ 2 անգամ ավելի հաճախ են քթով արտաշնչում վնասակար գոլորշիները, քան ծխախոտ ծխողները: Այդ իսկ պատճառով գոլորշիներն ավելի շատ են  բորբոքման, քթի եւ կոկորդի քաղցկեղի հանգեցնում: Այս մասին ասվում է Նյու Յորքի համալսարանի Գրոսմանի բժշկության դպրոցի գիտնականների նոր ուսումնասիրության մեջ։

Ինչպես նշում է Medportal.ru-ն, շատ վեյփերներ եւ նարգիլեի սիրահարներ քթով են արտաշնչում գոլորշին՝ համապատասխանաբար 63 եւ 50 տոկոսը: Ծխախոտ ծխողների միայն 22 տոկոսն է նույն կերպ վարվում։

Ամենայն հավանականությամբ, հենց քթի միջոցով վնասակար գոլորշիների ներշնչման պատճառով են վեյփերները քթի եւ կոկորդի քաղցկեղի բախվում

«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ քթի միջոցով գոլորշի շնչելը կարող է լուրջ վտանգի ենթարկել քիթը եւ մեծացնել վերին շնչուղիների հիվանդությունների հաճախականությունը», - ասում է հետազոտության ղեկավար Էմմա Քերին:

Հետազոտողները նաեւ նշել են, որ հարակից հետազոտության ժամանակ վեյփերների, բայց՝ոչ ծխողների մոտ քթի ուղիների վնասումներ են հայտնաբերվել: Եւ այս փաստը հաստատում է փորձագետների մտավախությունները։


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll