• Latest news

Ի՞նչ հիվանդության մասին կարող է վկայել դաշտանների միջեւ արնահոսությունը

2 մարտի, 2022  23:49

Դաշտանների միջեւ արնահոսությունը կարող է լինել արգանդի վզիկի քաղցկեղի ախտանիշ: Այս երեւույթը կոչվում է մետրորագիա։   

Նախկինում արգանդի վզիկի քաղցկեղը կանանց շրջանում քաղցկեղից մահացության գլխավոր պատճառներից մեկն էր: Այսօր սքրինինգի առաջընթացի շնորհիվ շատ պացիենտների մոտ այն ախտորոշվում է նախաքաղցկեղային փուլում, ինչը, ըստ Ամերիկյան օնկոլոգիական միության, հնարավորություն է տալիս ժամանակին սկսել բուժումը եւ կանխել արգանդի վզիկի բջիջների վերածումը քաղցկեղի: 

Արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերմանը նպաստում են ոչ միայն սկրինինգային ծրագրերը, այլ նաեւ իմանալով այն ախտանիշները, որոնց պետք է ուշադրություն դարձնել:  

Միջինում դաշտանային ցիկլը տեւում է 25-30 օր։ Կանանց մեծամասնության մոտ դաշտանը տեւում է 2-7 օր։Արնահոսություն տեղի է ունենում այս ժամանակահատվածից դուրս: Դա կարող է լինել ինչպես արյան ոչ մեծ արտազատումներ,այնպես էլ ուժեղ արնահոսություն։

Եթե քաղցկեղն է այդ արնահոսության պատճառը, ապա նկատվում են նաեւ այլ ախտանիշներ, ինչպիսիք են՝ հեշտոցից աննորմալ արտազատումները կամ արնահոսությունը սեռական ակտից հետո։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll