• Latest news

Ինչպե՞ս է ալկոհոլն ազդում քնի վրա

24 մարտի, 2022  22:54

Ալկոհոլը ոչ միայն չի օգնում քնել, այլ, ընդհակառակը, վատացնում է քնի որակը։ Նման եզրակացության են եկել Ֆինլանդիայից հետազոտողները՝ ավելի քան 30 տարի տեւած ուսումնասիրությունից հետո:

Հետազոտությունը ցույց է տվել, որ ալկոհոլի չարաշահումը վատացնում է մարդու քնի որակը, ինչը նրան ավելի խոցելի է դարձնում ֆիզիոլոգիական եւ հոգեբանական խանգարումների նկատմամբ։

Հետազոտությանը մասնակցել են 1945-1957թթ․ ծնված գրեթե 14 000 միաձվանի երկվորյակներ: Նրանց հետեւել են երկար տարիներ։ Առաջին փորձաքննությունն իրականացվել է դեռեւս 1975 թ․ ,ապա 1981, 1990 եւ 2011թ․։

Կամավորներին բաժանել են առատ խմողների, չափավոր խմողների, թույլ խմողների եւ սթափերի։ Շատ խմողներն օգտագործել են շաբաթական ավելի քան 7 չափաբաժին (կանայք) եւ 14-ը՝ տղամարդիկ։ 

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ալկոհոլի օգտագործումը կապված է քնի որակի նվազման հետ։ Ալկոհոլի չափավոր օգտագործումը եւ  չարաշահումը նախորդել են քնի երկարատեւ խնդիրներին: Ուստի ալկոհոլը ամենեւին էլ քնաբեր չէ, այլ, ընդհակառակը, հակառակ ազդեցությունն է ունենում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել