• Latest news

Գիտնականները Ալցհեյմերի հիվանդությունը բուժելու նոր ուղղություն են գտել

12 ապրիլի, 2022  13:51

Ռեդինգի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները Ալցհեյմերի հիվանդությունը բուժելու նոր ուղղություն են հայտնաբերել։ Այս մասին ասվում է Journal of Alzheimer's Disease Reports ամսագրում հրապարակված հետազոտության մեջ։

Գիտնականների տեսության համաձայն՝ օրգանիզմում պաշտպանիչ պատնեշի վնասումը, որը հանգեցնում է ուղեղում ճարպային նյութերի կուտակման, նպաստում է Ալցհեյմերի հիվանդության զարգացմանը։ Փորձագետներն իրենց վարկածը լիպիդային ինվազիայի մոդել են անվանել: Ըստ դրա՝ լիպիդները, որոնք ուղեղ են ներթափանցում հեմատոէնցեֆալիկ պատնեշի (ուղեղի փոքր արյունատար անոթների համակարգ, որը թույլ է տալիս միայն փոքր քանակությամբ անհրաժեշտ նյութերի անցումը) վնասման պատճառով, այս նեյրոդեգեներատիվ հիվանդության զարգացման հիմնական պատճառն են։

Ըստ հետազոտողների՝ իրենց աշխատանքը նոր հնարավորություններ է բացում Ալցհեյմերի հիվանդության ախտորոշման եւ բուժման համար։ Բացի այդ, ստացված տեղեկատվությունը թույլ է տալիս ասել, որ կենսակերպի որոշ փոփոխություններ կարող են նվազեցնել հիվանդության առաջացման վտանգը՝ հեմատոէնցեֆալիկ պատնեշի վրա ազդեցությունը նվազեցնելու հաշվին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll