• Latest news

Ինչպես թեթեւացնել ալերգիայի ախտանիշները գարնանը

13 ապրիլի, 2022  11:50

Բժշկական դիմակ կրելը կարող է օգնել ծաղկման շրջանում դրսում զբոսնելիս ալերգիայի ախտանիշները թեթեւացնելու հարցում: Նման կարծիք է հայտնել թերապեւտ Տատյանա Տարադեեւան (Ռուսաստան), գրում է «Իզվեստիան»։

Մասնագետի խոսքով, ալերգիկներին խորհուրդ է տրվում ծաղկման շրջանում քիչ լինել դրսում։ Ավելին, նրանց խորհուրդ է տրվում շոգին ու քամոտ օրերին չբացել պատուհանները, իսկ զբոսանքից հետո փոխել հագուստը։ Այս բոլոր միջոցները կօգնեն նվազեցնել ալերգենների ազդեցությունը:

Տարադեեւան նաեւ նշել է, որ շատ արդյունավետ են պատուհանների ֆիլտրերը՝ օդափոխության ժամանակ խոնավ կտորի օգտագործումը։ Ալերգիայով տառապողների համար մեկ այլ անհրաժեշտ տնային իր է օդի խոնավացուցիչը:

Տարադեեւան նաեւ խորհուրդ է տալիս ալերգիայով տառապողներին ավելի ուշադիր լինել սննդի հանդեպ, քանի որ որոշ մթերքներ կարող են ուժեղացնել ծաղկափոշու ալերգենները: Օրինակ՝ ծաղկափոշու նկատմամբ ալերգիա ունեցող մարդիկ չպետք է ուտեն շիլաներ, հացահատիկ, հաց, կվաս, եգիպտացորեն, ընկուզեղեն եւ մի շարք այլ մթերքներ։

Մոլախոտերի ծաղկափոշու նկատմամբ ալերգիայի դեպքում սննդակարգից պետք է բացառել մեղրը, արեւածաղկի սերմերը, մանանեխը, մայոնեզը, սպանախը, բանանը եւ սխտորը:

«Ալերգիայի պատճառ կարող են լինել նաեւ սթրեսը, վարակները, իմունային անբավարարությունը, ծխելը, հակաբակտերիալ դեղամիջոցների ընդունումը»,- ասել է մասնագետը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել