• Latest news

Ինչպե՞ս են սնուցման եւ առողջության հետ կապված խնդիրներն ազդում մազերի գեղեցկության վրա

22 ապրիլի, 2022  12:03

Մազերը գեղեցիկ եւ առողջ պահելու համար բավարար չէ լավ շամպուն եւ բալզամ օգտագործելը։ Նուտրիցիոլոգ Քսենիա Բորինայի կարծիքով՝ բազմաթիվ գործոններ կարող են ազդել մազերի առողջության վրա։

Նրա խոսքով՝ մազաթափության հետ կապված ամենատարածված թերությունները երկաթի, ցինկի, սելենի, մագնեզիումի, B12, B6, B9-ի, ինչպես նաեւ սննդակարգում սպիտակուցների եւ ճարպերի պակասն են:

Սպիտակուցը մազերի հիմնական շինանյութն է, ուստի այն պետք է բավարար լինի սննդակարգում։

Ըստ մասնագետի՝ սնուցումն ամենաուղղակիորեն ազդում է մազերի առողջության վրա։ Խորհուրդ է տրվում հրաժարվել շաքարից, որը բարձրացնում է ինսուլինի մակարդակը։

Եթե ​​ձեր մազերը թափվում են, եւ ձեր գլխամաշկը չոր է, սա կարող է լինել վահանաձեւ գեղձի խնդրի թաքնված ախտանիշ: Մասնագետի խոսքով՝ հորմոնների պակաս կարող է լինել։ 

Առողջ մազեր պահպանելու համար խորհուրդ է տրվում ձմռանը չհրաժարվել գլխարկից, քանի որ մազերի ֆոլիկուլները շատ զգայուն են ջերմաստիճանի կտրուկ ոփոխությունների նկատմամբ։

Նաեւ մի չարաշահեք խնամքի միջոցները, մասնավորապես՝ երբեք արմատներին դիմակներ մի կիրառեք։ 

Մասնագետի խոսքով՝ պետք չէ նաեւ տարվել օրալ հակաբեղմնավորիչներ ընդունելով, քանի որ դրանք ազդում են հորմոնալ ֆոնի վրա եւ հանգեցնում են օրգանիզմում վիտամինների եւ հանքանյութերի պակասի առաջացման։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է