• Latest news

Որքան միս կարելի է ուտել օրական

29 ապրիլի, 2022  09:45

Օրական կարելի է 50-150 գրամ միս ուտել, կարծում է սննդաբան Անդրեյ Բոբրովսկին (Ռուսաստան)։

Միսը պարունակում է կենդանական ծագման սպիտակուցներ, որոնք մարդու օրգանիզմի համար անփոխարինելի ամինաթթուների արժեքավոր աղբյուր են։ Սակայն այս մթերքը մեծ քանակությամբ օգտագործելու կարիք չկա՝ մասնագետի կարծիքով՝ օրական 50-150 գրամ միսը բավական է։ Միեւնույն ժամանակ, ոչ բոլոր մսամթերքներն են հարմար ամենօրյա օգտագործման համար, քանի որ մսի որոշ տեսակներ մեծ քանակությամբ վնասակար ճարպեր են պարունակում։

«Մենք պետք է նվազեցնենք այն մսի քանակը, որում վատ ճարպերը շատ են: Որպես կանոն, դա կարմիր միսն է։ Խորհուրդ է տրվում այն ուտել շաբաթական մեկ անգամից ամիսը մեկ անգամ», - ասել է մասնագետը։

Դիետոլոգի խոսքով՝ կարմիր մսի չարաշահումը կարող է հանգեցնել վտանգավոր հիվանդությունների զարգացման ու կյանքի տեւողության կրճատման։

«Որքան շատ կարմիր միս լինի սննդակարգում, այնքան կարճ կլինի կյանքի տեւողությունը: Վատ ճարպերը կարող են աթերոսկլերոզ, ինսուլտ, ինֆարկտ առաջացնել, իսկ մսի մարսման ժամանակ առաջացած նյութերը թունավոր ազդեցություն են ունենում աղիների լորձաթաղանթի վրա, ինչը բարձրացնում է քաղցկեղային հիվանդությունների զարգացման հավանականությունը», - ասել է Բոբրովսկին։

Ըստ դիետոլոգի, թռչնամսով կամ երիտասարդ գառան մսով կերակրատեսակները ավելի անվտանգ են, քան կարմիր մսով ուտեստները:

«Երիտասարդ գառան մսի մեջ վատ ճարպերը քիչ են: Ավելի լավ է նախապատվությունը տալ ճարպերի ցածր պարունակությամբ մսատեսակներին եւ թռչնամսին», - ասել է Բոբրովսկին:

Նա հավելել է, որ 60 տարեկանից բարձր մարդկանց ցանկացած միս ամեն օր օգտագործելը խորհուրդ չի տրվում։ Նման մարդկանց համար ամինաթթուների լրացուցիչ աղբյուրներ կարող են լինել ձուկը, ծովամթերքը, սունկը եւ տոֆուն:

«Մի արտահայտություն կա՝ սունկը անտառային միս է։ Սնկերում պարունակվող ամինաթթուներն ավելի ամբողջական են, քան մյուս բուսական մթերքներում, բայց միսն իսկապես փոխարինել կարելի է միայն սնկի եւ սոյայի հիմքով տոֆու պանրի համադրման միջոցով: Սնկի եւ սոյայի համադրությունը կարող է երբեմն փոխարինել մսին: Արժե ուշադրություն դարձնել նաեւ ձկանն ու ծովամթերքին, որոնց սպիտակուցը գրեթե նույնն է, ինչ որ մսինը», - ասել է Բոբրովսկին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել