• Latest news

Ինչո՞վ են վտանգներ ժանգոտ մեխի պատճառով առաջացած վերքերը

29 ապրիլի, 2022  14:17

Ամառանոցում ոտաբոբիկ քայլելու սիրահարները պետք է հատկապես զգույշ լինեն. Եթե ժանգոտ մեխը ծակի ոտքը, ստացված վնասվածքը կարող է մահվան հանգեցնել։ Այս մասին նախազգուշացնում է վնասվածքաբան Անվար Գինիյատովը (Ռուսաստան)։

«Դոկտոր Պիտեր» պարբերականին տված հարցազրույցում մասնագետը նշել է, որ եթե ժանգոտ մեխի վնասում է ձեզ, այդ իրավիճակում գլխավորը չշփոթվելն է։ Սկզբից բժիշկը խորհուրդ է տալիս ուսումնասիրել վերքը, մշակել այն, վիրակապել եւ շուտափույթ դիմել շտապ օգնության: Եթե ​մեխը խորն է մտել ոտքի մեջ, ապա ռենտգեն հետազոտություն անհրաժեշտ կլինի՝ պարզելու համար՝ արդյո՞ք այն ծակել է ոսկորը։

Եթե օգնության դիմելու հնարավորություն չի եղել եւ վնասվածքից անցել է ավելի քան 12 ժամ, պետք է դիմել վիրաբույժի՝ փտախտի վտանգը եւ վարակիչ հիվանդությունների զարգացումը կանխելու համար: Այդպիսի վերքերի հետեւանքները, ըստ մասնագետի, կարող են շատ տարբեր լինել՝ վնասված անոթների պատճառով արյան կորստից մինչեւ բորբոքում, պրկախտ կամ սեպսիս։

Հատկապես պետք է զգոն լինել, եթե տուժածի մոտ ջերմաստիճանի կտրուկ բարձրացում կա, վերքի հատվածը շատ այտուցված է եւ «այրվում» է։ Այդ դեպքում, ըստ բժշկի, մահվան վտանգը մեծանում է։ Ուստի շատ կարեւոր է ոչ թե ինքնաբուժությամբ զբաղվել, այլ անմիջապես դիմել բժշկի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել