• Latest news

Վեց մթերք, որոնք անհրաժեշտ են կանանց առողջությունը պահպանելու համար

4 մայիսի, 2022  23:36

Մարդիկ անընդհատ փնտրում են այնպիսի մթերքներ, որոնք ոչ միայն համեղ կլինեն, այլեւ կբարձրացնեն օրգանիզմի՝ տարբեր հիվանդություններին դիմակայելու կարողությունը։

Al Jazeera-ն անվանել է կանանց առողջության համար անհրաժեշտ հիմնական 6 մթերքները։

  • Յուղոտ ձուկը, հատկապես՝ սկումբրիան, ծովատառեխը եւ վայրի սաղմոնը, էներգիայի կարեւոր աղբյուր են օմեգա-3 ճարպաթթուների եւ վիտամին D-ի բարձր պարունակության շնորհիվ: Հենց այս սննդանյութերն են օգնում նիհարելուն:
  • Ընկույզն օգնում է բարելավել քնի ռեժիմը, նվազեցնում է խոլեստերինի մակարդակը եւ սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։
  • Ելակը համեղ եւ ցածր կալորիականությամբ հատապտուղ է, որը կարեւոր սննդանյութերի, այդ թվում՝ տարբեր վիտամինների եւ հանքանյութերի աղբյուր է:
  • Ընդեղենը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, կանխում է շաքարախտը եւ նվազեցնում նախադաշտանային համախտանիշի ախտանիշները:
  • Վարսակն օգնում է վերահսկել քաշը,նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների եւ 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը:
  • Ցածր յուղայնությամբ կաթն օգնում է ամրացնել ոսկորները, պայքարում է «վատ» ճարպերի դեմ, օգնում է պահպանել նորմալ քաշը եւ նվազեցնում քաղցկեղի եւ սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll