• Latest news

3 պարզ գործոնների համադրությունը կարող է քաղցկեղի ռիսկը 61 տոկոսով նվազեցնել

9 մայիսի, 2022  09:45

Սեպտեմբերից ապրիլ ժամանակահատվածի համար մասնագետները խորհուրդ են տալիս ավելացնել D վիտամինի ընդունումը՝ իմունային համակարգի ամրապնդման համար, քանի որ օրգանիզմը չի կարող բավականաչափ քիմիական նյութեր արտադրել արեւի ազդեցության տակ, գրել է МедиФорум-ը։

Նոր հետազոտությունը պարզել է, որ D վիտամինի, օմեգա-3-ի եւ ֆիզիկական վարժությունների համադրումը 70-ից բարձր տարիքի մարդկանց համար կարող է օգնել 61 տոկոսով քաղցկեղի վտանգը նվազեցնելուն։

Հետազոտությունը ցույց է տվել, որ այս երեք գործոնների համադրությունը զգալի ազդեցություն է գործում առողջության ընդհանուր վիճակի վրա։

Նախորդ հետազոտությունները ցույց էին տվել, որ D վիտամինը կարող է ազդել քաղցկեղային բջիջների աճի վրա։ Բացի այդ, կարծիք կա, որ օմեգա-36-ը ինհիբացնում է նորմալ բջիջների մուտացիան քաղցկեղային բջիջների։

Ցույց է տրվել, որ վարժությունները, որոնք խորհուրդ է տրվում կատարել, բարելավում են իմունային պատասխանը եւ նվազեցնում բորբոքումը։ Վարժությունները ոչ միայն ամրապնդում են իմունային համակարգը, այլեւ օգնում են նվազեցնել քաշն ու բարելավում են սիրտ-անոթային համակարգը։

Չնայած հայտնի էր, որ այս երեք նյութերն օգտակար են, մինչ այս հետազոտությունը քիչ էին այն ապացույցները, որոնք թույլ էին տալիս պնդել քաղցկեղի դեմ դրանց օգտակարության մասին։ Այդպես էր մինչեւ բժիշկ Հայկե Բիշոֆ-Ֆերարիի եւ նրա թիմի (Ցյուրիխի համալսարան) անցկացրած հետազոտությունը։    

Հետազոտության նպատակն այն էր, որպեսզի ապացույցներ ներկայացվեն քաղցկեղի ռիսկի նվազման մասին՝ մարդուն տալով քաղցկեղի ռիսկը պակասեցնող պարզ միրջոցներ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։