• Latest news

Որո՞նք են սպիտակուցի եւ ճարպի ճիշտ հարաբերակցությամբ լավագույն մթերքները

16 մայիսի, 2022  09:36

Բժիշկ-սննդաբան Իրինա Ստրոգայան SOLENKA.INFO պարբերականի հարցազրույցում նշել է սպիտակուցի եւ ճարպի ճիշտ հարաբերակցություն ունեցող մթերքները։ Մասնագետը նշել է, որ սպիտակուցի ընտրությանը պետք է խելամիտ մոտեցում ցուցաբերել։ Հիմնական խնդիրն այն է, որ սպիտակուցը բնության մեջ երբեք ինքնին չի հանդիպում։ Դրան միշտ ուղեկցում է ճարպը։

Սննդաբանը հիշեցրել է այնպիսի հասկացության մասին, ինչպիսին ինսուլինային ինդեքսն է։ Այն ցույց է տալիս սպիտակուցի ներգործությունը արյան մեջ ինսուլինի մակարդակի վրա։ Հետազոտությունները ցույց են տվել, որ որքան քիչ է մեր օրգանիզմը ճարպ ստանում սպիտակուցի հետ մասին, այնքան ավելի ուժեղ է ինսուլինի արտածումը։ Հետեւաբար, խոր կետոզ մտնելու համար մարդը պետք է ավելի շատ ճարպոտ սպիտակուց օգտագործի։

Ստրոգայան հիշեցրել է, որ մարդու սննդաբաժինը կետո-դիետայի դեպքում կազմված է 5 տոկոս ածխաջրերից, 5 տոկոս բանջարեղեններից, 20 տոկոս սպիտակուցից եւ 70 տոկոս ճարպից։ Այս դեպքում խոսքը կալորիաների տոկոսների մասին է, ոչ թե գրամների։ Չպետք է մոռանալ, որ ճարպի կալորիականությունը 3,5 անգամ ավելի է սպիտակուցի կալորիականությունից։

Մասնագետը նշել է որոշ մթերքներում ճարպի եւ սպիտակուցի հարաբերակցության մասին.

  1. Ձու՝ 1։1։ Ստրոգայան խորհուրդ է տալիս այս մթերքին ավելացնել մի քիչ ճարպ։ Օրինակ, կարագ։
  2. Տավարի միս՝ 1։2։ Ինչպես եւ ձվի դեպքում, պետք է ճարպ ավելացնել։
  3. Բիֆշտեքս՝ 2։1։ Սա լավ հարաբերակցություն է։
  4. Հավի միսն առանց մաշկի՝ 1։2, մաշկով՝ 1։1։
  5. Բեկոն՝ 1։1։

Սննդաբանն ավելացրել է, որ վերը թվարկված մթերքներից ամենակատարյալը ճարպի եւ սպիտակուցի հարաբերակցության առումով ձկնարդյունահանվող սաղմոնն է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել