• Latest news

Ի՞նչ անել, եթե երեխայի քթի մեջ օտար մարմին է մտել

23 մայիսի, 2022  17:38

Մանկաբույժ Դմիտրի Մոլոդոյը MedikForum-ին պատմել է, թե ինչ կարելի է անել եւ ինչ չի կարելի անել, եթե երեխայի քթի մեջ օտար մարմին է մտել:

Նա նշել է, որ իր պրակտիկայում նման դեպքեր հաճախ են լինում, ամենից հաճախ՝ 2-ից 5 տարեկան երեխաների շրջանում եւ սովորաբար խաղալու ընթացքում:
Լավ է, եթե երեխան արդեն խոսել գիտի եւ ինքն է պատմել ծնողներին, թե ինչ է տեղի ունեցել։ Բայց երբեմն օտար առարկաները մեծ անհանգստություն չեն պատճառում երեխային եւ երկար ժամանակ մնում են քթի մեջ:

«Քթի մեջ գտնվող առարկան ինչ-որ ժամանակ կարող ընդգծված անհարմարություն չառաջացնել, հատկապես, եթե այն հարթ եզրերով է։ Այդպիսի դեպքում լորձաթաղանթի տրավմատիզացում է տեղի ունենում»,- պարզաբանել է մասնագետը։

Ախտանիշներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել.

չկա քթային շնչառություն մի կողմից,

երեխան բողոքում է քթի ցավից,

ուժեղ ջրային արտադրություն քթանցքից:

Որքան երկար է առարկան գտնվում քթի խոռոչում, այնքան ավելի մեծ է վարակվելու, լորձաթաղանթի վնասման եւ այտուցների հավանականությունը:

«Որոշ առարկաներ, գտնվելով ռնգային խոռոչում, կարող են աստիճանաբար ուռել (չորացրած լոբի)՝ ամբողջությամբ փակելով քթանցքը»։

Նման դեպքերում որակավորբած օգնություն կարելի է ստանալ՝ լարինգոգոտորինոլոգի դիմելով, ընդգծել է մանկաբույժը։

Ինչպե՞ս ինքնուրույն օգնել երեխային, եթե բժշկական օգնություն ստանալու հնարավորություն չկա: Խնդրեք երեխային փակել բերանը եւ առողջ քթանցքը, հետո թող կտրուկ արտաշնչի։

Եթե ​​օտար մարմինը դեռ շատ խրված չէ, ամենայն հավանականությամբ, օդի սուր հոսքը դուրս կմղի այն:

Բժիշկը խորհուրդ չի տալիս տնային պայմաններում պինցետ օգտագործել։ Դա որոշակի հմտություններ է պահանջում:

Ինչ չի կարելի կտրականապես անել՝ ջրով ողողել տուժած քթանցքը (հատկապես՝ ճնշման տակ), թափահարելով փորձել դուրս բերել օտար մարմինը երեխայի թից:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել