• Latest news

Կարո՞ղ է արդյոք կոտրվածքը կամ վնասվածքը սարկոմայի պատճառ դառնալ

26 մայիսի, 2022  17:45

Պացիենտների շատ պատմություններ սկսվում են «կոտրել եմ ոտքս, հարվածել եմ, եւ դրանից հետո ուռուցքը սկսել է աճել...» բառերով։ Կարո՞ղ են արդյոք իսկապես վնասվածքները չարորակ գործընթացի պատճառ դառնալ։

Վնասվածքները կապ չունեն օնկոօրթոպեդների աշխատանքային պրոֆիլի հետ։ Սրանք ուղղակի զուգադիպություններ են։ Կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք ապացուցում են, որ վնասվածքը ուռուցքի առաջացում հրահրող գործոն չէ, «Аргументы и факты»-ին ասել է Ն.Ն. Բլոխինի անվան Ուռուցքաբանության ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնի ամբիոնի վարիչ, օնկոօրթոպեդ Ռենատ Վալիեւը։

«Ամենից հաճախ այն բանից հետո, երբ պացիենտն ընկնում ու վնասվածք է ստանում, արագ ախտորոշում է կատարվում։ Ուռուցքի պատճառով պացիենտի ոսկրային կառուցվածքը թուլանում է, ուստի նույնիսկ նվազագույն վնասվածքը կարող է հանգեցնել կոտրվածքի, որից հետո նորագոյացությունը սկսում է ավելի արագ աճել։ Այնպես որ, վնասվածքի եւ ուռուցքի առաջացման միջեւ ուղղակի կապ չկա»,- ասել է օրթոպեդ-ուռուցքաբանը։

Այն հիվանդությունները, որոնցով զբաղվում են օնկոօրթոպեդները՝ հենաշարժական, մկանային եւ կապանային ապարատի, ինչպես նաեւ մաշկի ուռուցքներն են, որոնք առնչվում են նաեւ նրան, ինչով զբաղվում են վնասվածքաբանները։

Մասնագետի խոսքով, իր պրոֆիլի հիվանդները հաճախ առաջին հերթին դիմում են վնասվածքաբանի եւ միայն երկար ախտորոշիչ ճանապարհից հետո են գալիս ճիշտ մասնագետի մոտ՝ կորցնելով շատ ժամանակ։ Ուստի վնասվածքաբանները պետք է սերտորեն աշխատեն օնկոթերապեւտների հետ, որպեսզի հիվանդներին թույլ չտան սխալ ճանապարհով գնալ, նշել է բժիշկը։

«Սարկոման, որը հաճախ հիվանդներն անվանում են «ոսկորի քաղցկեղ», չարորակ ուռուցք է, որը զարգանում է ոսկրային եւ կրճիկային հյուսվածքներում: Սարկոմաները ձեւավորվում են շարակցական հյուսվածքի բջիջներից, այլ ոչ էպիթելներից: Հիվանդությունների հիմնական մասը բաժին է ընկնում երկրորդային քաղցկեղին (առաջանում են այլ օրգանների մետաստազներ):

Առաջնային ուռուցքները, որպես կանոն, շատ ավելի հազվադեպ են զարգանում երեխաների, դեռահասների եւ մինչեւ 35 տարեկան երիտասարդների մոտ: Ընդ որում, դրանք ավելի հաճախ ախտահարում են տղամարդկանց, քան կանանց»,- ասել է Ռենատ Վալիեւը։

Նրա խոսքով, ի տարբերություն այլ ուռուցքների, սարկոման իրեն բավականին վաղ է զգացնել տալիս։ Սակայն ոսկրի քաղցկեղի առաջին նշաններն ու ախտանշանները սպեցիֆիկ չեն, այսինքն կարող են դիտվել այլ պաթոլոգիաների դեպքում։

«Նախ՝ ուռուցքից ախտահարված հոդում կամ ոսկորում ցավեր են առաջանում։ Ցավային զգացողությունները կարճատեւ բնույթ են կրում, հետո դառնում են մշտական եւ ուժեղանում: Դրանք հնարավոր չէ դադարեցնել սովորական ցավազրկողներով: Ցավն ուժեղանում է գիշերը եւ ոսկորների ծանրաբեռնվածության ժամանակ։ Այնուհետեւ հիվանդի մոտ ուռուցքի տարածքում զարգանում է փափուկ հյուսվածքների այտուց, նվազում է հոդի շարժունակությունը, վերջույթների զգայունությունը, ուռուցքի տարածքում ջերմաստիճանի տեղային բարձրացում է նկատվում, մեծանում են շրջանային ավշային հանգույցները։ Նման նշանների ի հայտ գալու դեպքում առանց հապաղելու պետք է դիմել մասնագետի»,- եզրափակել է օնկոօրթոպեդը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել