• Latest news

Ինչո՞ւ չի կարելի նախաճաշին շատ հաճախ եգիպտացորենի փաթիլներ ուտել 

31 մայիսի, 2022  21:20

Սննդաբան Դարիա Ռուսակովան խորհուրդ չի տալիս շաբաթական մեկ անգամից ավել եգիպտացորենի փաթիլներ ուտել, քանի որ դրանք մեծ քանակությամբ շաքար եւ այլ քաղցրացուցիչներ են պարունակում, հայտնում է URA.ru-ն։

Սննդաբանի խոսքով` եգիպտացորենի փաթիլները պատրաստվում են աղացած, վերամշակված ձավարեղենից եւ տարբեր քաղցրացուցիչներից, նաեւ շաքարավազ եւ օշարակներ են ավելացվում` փաթիլների համը բարելավելու համար։ Նա նշել է, որ դրանք պետք չէ եփել, սակայն, միեւնույն ժամանակ, այդ նախաճաշերը ոչ միայն բարդ, այլեւ պարզ ածխաջրեր են պարունակում, ուստի պրոդուկտը  պետք է շատ ուշադիր ընտրել:

«Պետք է նայել փաթեթավորմանը, որպեսզի ավելորդ բաղադրիչներ չլինեն` ավելացված շաքար, օշարակ, մեղր, քանի որ մեղրն ու շաքարը պարզ ածխաջրերի քանակով գրեթե համարժեք են։ Եթե այն ​​նախաճաշին շաբաթը մեկ անգամ է, ապա ընդունելի է, բայց ամեն օր, հատկապես` մանկական սննդի մեջ, խորհուրդ չեմ»,- նշել է բժիշկը։

Մասնագետը նաեւ նշել է, որ կան առանց շաքարավազի փաթիլներ, բայց որպեսզի դրանք փաթիլների տեսք ունենան, դրանցում ալյուր եւ զանազան խտացուցիչներ են ավելացնում` խտացնելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է