• Latest news

Ինչո՞ւ են ամռանը ոտքերն այտուցվում

9 հունիսի, 2022  17:29

Ոտքերի այտուցվածությունը տիպիկ ամառային խնդիր է, բայց արդյո՞ք այս երեւույթը միշտ արձագանք է շոգին:

Վիրաբույժ Եվգենի Շիրյաեւը MedikForum պորտալին տված հարցազրույցում ասել է, որ ավելի շոգ օրերին կարելի է զգալ, թե ինչպես են ձեր սովորական ջինսերը կամ կոշիկները հանկարծ կիպ եւ անհարմար դառնում:

Ամենից հաճախ ոտքերում ջրի նման պահպանումը որոշ ժամանակ անց ինքն իրեն անհետանում է. վերջույթները կարող են այդ կերպ ուռել նույնիսկ առողջ մարդկանց մոտ:

«Ամռանը ոտքերի այտուցվածության պատճառն այն է, որ մարմինը, փորձելով պահպանել իր ջերմաստիճանը մշտական ​​մակարդակում, ընդլայնում է արյան անոթները, արդյունքում արյան հոսքը դանդաղում է, որոշակի լճացում, այտուց է առաջանում»,- պատմել է Շիրյաեւը: 

Այդպես, այտուցված ոտքերը վկայում են հեղուկի պահպանման մասին: Հատկապես հաճախ դա տեղի է ունենում կանանց (նրանք ավելի հաճախ են տառապում ոտքերի  այտուցով, քան տղամարդիկ) եւ տարեց մարդկանց մոտ։

Բժիշկն արձանագրում է. ոտքերի այտուցման պատճառները բազմաթիվ են, եւ դրանք բոլորն ի վերջո երակային կամ ավշային համակարգի խնդիրների են հանգեցնում։ Եթե օրգանիզմի լիմֆատիկ կամ երակային համակարգի աշխատանքը թուլանում է, ապա դրա հետեւում կարող են թաքնված լինել հետեւյալ խանգարումները. սրտի մկանների թուլություն (սրտի անբավարարություն), վարակիչ հիվանդություն, բորբոքում, ուռուցք, նյութափոխանակության խանգարում, շաքարային դիաբետ, երիկամային հիվանդություն, լյարդի հիվանդություններ, վահանաձեւ գեղձի հիվանդություն, ավելորդ քաշ, Ֆիզիկական վարժությունների բացակայություն, թրոմբոզ, սննդային վարքի խանգարում, ալկոհոլի չարաշահում, դեղամիջոցների ընդունում (միզամուղների եւ լուծողականների ոչ ճիշտ օգտագործում):

«Շաքարային դիաբետով կամ ներքին օրգանների՝ լյարդի եւ երիկամների հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ հաճախ տառապում են սպիտակուցների, հանքանյութերի եւ ջրի դիսբալանսից, ինչը հաճախ այտուցի է հանգեցնում: Եթե ​​դուք ոտքերի, ոտքերի ստորին հատվածի կամ կոճերի երկարատեւ այտուց եք ունենում, ապա պետք է դիմել բժշկի»,- ընդգծել է Շիրյաեւը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է