• Latest news

Գիտնականները ծխելու նոր, մահացու վտանգավոր ռիսկեր են հայտնաբերել

13 հունիսի, 2022  18:40

Տղամարդկանց առողջության վրա ծխելու վնասակար հետեւանքների երկար ցանկին կարելի է ավելացնել ոսկորների կոտրվածքների վտանգը։

Քաղցկեղի եւ շնչառական հիվանդությունների հետ մեկտեղ ծխող տղամարդկանց մոտ զգալի բարձր է օստեոպորոզի, կոտրվածքների եւ վաղաժամ մահվան ռիսկը, ասվում է Scientific Reports ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդիկ ավելի հաճախ են ծխում եւ ծխելու հետ կապված առողջական խնդիրների ավելի մեծ ռիսկի են ենթարկված, քան կանայք:

Նոր հետազոտության ընթացքում Նեւադայի համալսարանի գիտնականները կատարել են 27 ուսումնասիրությունների մետավերլուծություն, որոնք ներառել են վերջին երեք տասնամյակների ընթացքում ոսկորների կոտրվածքների գրեթե 30 000 դեպքերի վերաբերյալ տվյալներ, եւ եզրակացրել են, որ ծխելը տղամարդկանց մոտ 37 տոկոսով մեծացնում է ոսկորների կոտրվածքների վտանգը:

«Ծխելը օստեոպորոզի եւ կոտրվածքների ռիսկի հիմնական գործոններից մեկն է: Տղամարդիկ, որպես կանոն, ավելի շատ են ծխում, քան կանայք, ինչը մեծացնում է օստեոպորոզի զարգացման ռիսկը, որն ավանդաբար համարվում է կանանց հիվանդություն»,- ասել է հետազոտության հեղինակ դոկտոր Ցին Վուն:

Այս արդյունքները ցույց են տալիս, որ ծխելուց հրաժարվելը զգալիորեն կնվազեցնի կոտրվածքների վտանգը բոլոր ծխողների, հատկապես տղամարդկանց մոտ, նշել են գիտնականները։

Նրանք ավելացրել են, որ բացահայտումները հաստատում են նախորդ հետազոտությունների տվյալները, որոնց համաձայն՝ ոսկորների կոտրվածքներով տղամարդկանց 21-37 տոկոսը մահանում է կոտրվածքից հետո մեկ տարվա ընթացքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է