• Latest news

Մի քանի կարեւոր փաստեր կեղծ տուբերկուլյոզի մասին

17 հունիսի, 2022  14:26

Գամալեայի անվան կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը տեղեկացրել է, որ այսօր հատուկ մտահոգություն են առաջացնում այնպիսի հիվանդություններ, ինչպիսին են ժանտախտը եւ կեղծ տուբերկուլյոզը, գրել է «Аргументы и факты»-ն։

Չնայած այս պաթոլոգիայի անվանումն ահարկու է եւ նման թոքերի հիվանդությանը, իրականում այն տուբերկուլյոզի հետ ոչ մի ընդհանուր բան չունի։

Սա վարակիչ հիվանդություն է, որից տուժում է աղեստամոքսային տրակտը։ Բնորոշ են տարբեր ախտանշաններ՝ թե՛ թունավոր, թե՛ ալերգիկ, թե՛ բազմօջախային։

Պաթոգենը Yersinia pseudotuberculosis մանրէն է։ Օջախ կարող է հանդիսանալ բնությունը, ինչպես նաեւ կարող է մարդու տնտեսական գործունեության հետեւանք լինել։ Առաջին դեպքում պաթոգենը շրջանառում է վայրի կաթնասունների շրջանում, հիմնականում կրծողների եւ թռչունների մոտ։ Երկրորդ դեպքում որպես փոխանցողներ կարող են հանդես գալ գորշ առնետները, մկները, դաշտամկները, քաղաքների ծայրամասերում թափառող կրծողները։

Մանրէի փոխանցումը կարող է կատարվել.

  • արտաթորանքա-օրալ ճանապարհով, օրինակ՝ հում եւ անորակ ջերմային մշակման ենթարկված մթերքների օգտագործմամբ,
  • կենցաղային շփման միջոցով. այս տարբերակը հազվադեպ է հանդիպում, սովորաբար նկատվում է հիվանդ գյուղատնտեսական կենդանիների կամ անազատության մեջ գտնվող առանձնյակների հետ շփման դեպքում,
  • ջրի միջոցով։

Կեղծ տուբերկուլյոզով կարող են վարակվել ցանկացած տարիքում։ Հաճախ վարակվում են 3-6 եւ 7-14 տարեկան երեխաները։ Հիվանդությունը հանդիպում է նաեւ 15-17 տարեկան դեռահասների շրջանում։

Կեղծ տուբերկուլյոզը կարելի է շփոթել քութեշի, կարմրուկի, կարմրախտի, էնտերովիրուսի, վիրուսային հեպատիտի, լեպտոսպիրոզի, որովայնային տիֆի հետ։

Երբեմն  բժիշկները ստիպված են այն տարբերել մենինգոկոկային վարակից, գրիպից, ցանավոր տիֆից, ռեւմատիզմից եւ այլն։ Մեծահասակները հաճախ վարակը անախտանշան եւ թեթեւ են տանում։

Ինկուբացիոն շրջանը 21 օր է։

Կարեւոր է ճիշտ պահել բանջարեղենների պահեստը, այն մաքրել աղբից ու ձմեռային բանջարեղենների մնացորդներից, չորացնել տարածքը եւ վարակազերծել։ Պահեստում պետք է լինի 4 աստիճանից ոչ ավելի, խոնավությունը՝ 70 տոկոս։

Հարկավոր է հետեւել բանջարեղեններ եւ մրգեր տեղափոխող ավտոտրանսպորտի խնամքին։

Պետք է հետեւել նաեւ աղցանների եւ այլ կերակրատեսակների պատրաստման տեխնոլոգիային եւ պայմաններին, մանրակրկիտ լվանալ սպասքը հում մթերք օգտագործելուց հետո, առանձին սպասք ունենալ հում եւ պատրաստի կերակրատեսակների համար։ Կարեւոր է լավ լվանալ մթերքները աղցան պատրաստելուց առաջ։ Եթե անհրաժեշտ է, դրանք պետք է լվանալ քացախով կամ աղի լուծույթով։ Պետք է հետեւել մթերքների պահպանման ժամկետներին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է