• Latest news

Ո՞ր գործոններն են մեծացնում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման վտանգը

21 հունիսի, 2022  17:38

Ըստ Ուռուցքաբանության ամերիկյան միրության տվյալների՝ 2022 թվականին մոտ 62 210 մարդու ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ կախտորոշեն: Eat This, Not That! պորտալը ներկայացրել է հինգ նշան, որոնք կարող են վկայել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ռիսկի մասին:

JAMA ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը հայտնաբերել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հետ կապված վեց հատուկ գենային մուտացիաներ, թեեւ այդ մուտացիաները կարող են առաջանալ նաեւ այն մարդկանց մոտ, որոնք չունեն հիվանդության ընտանեկան պատմություն:

Ալկոհոլի չարաշահումը կարող է հանգեցնել քրոնիկ պանկրեատիտի, որը սերտորեն կապված է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հետ: Միաժամանակ մասնագետները նշում են, որ պարզ չէ, թե որքան ալկոհոլն է առաջացնում խրոնիկ պանկրեատիտ։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ճարպակալումը սերտորեն կապված է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հետ:

Բժիշկները զգուշացնում են, որ 2-րդ տիպի շաքարախտը նույնպես սերտորեն կապված է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հետ: «2-րդ տիպի շաքարախտը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ռիսկի դրսեւորում եւ կանխատեսման գործոն է։ Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով պացիենտների մինչեւ 80 տոկոսի մոտ ախտորոշման պահին կամ վերջերս սկսված 2-րդ տիպի շաքարախտ կամ գլյուկոզայի հանդուրժողականության խանգարում կա»,- նշել են գիտնականները:

Ծխելը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ռիսկի ամենակարեւոր գործոններից մեկն է, ասում է Ուռուցքաբանության ամերիկյան միությունը: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման վտանգը ծխողների մոտ երկու անգամ ավելի բարձր է՝ երբեւէ չծխածների համեմատ: Ենթադրվում է, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքերի մոտ 25 տոկոսը պայմանավորված է ծխելով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել