• Latest news

ԱՄՆ-ում ցանկանում են նվազագույնի հասցնել ծխախոտում պարունակվող նիկոտինի մակարդակը

22 հունիսի, 2022  12:33

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի աշխատակազմը երեքշաբթի առաջարկել է նոր կանոն, որը կպահանջի ծխախոտ արտադրող ընկերություններից իջեցնել նիկոտինի մակարդակը ծխախոտներում, որպեսզի կրճատվի կախվածությունը դրանցից եւ ծխելու պատճառով առաջացող մահերն ԱՄՆ-ում։

Տեղեկատվության եւ նորմատիվա-իրավական կարգավորման վարչությունը հրապարակել է առաջարկվող կանոնը դաշնային նորմատիվա-իրավական ակտերի ժողովածուում, որը թողարկվում է տարին երկու անգամ, տեղեկացրել է The Washington Post-ը։

Այդ քաղաքականությունը, որն ուղղված է նիկոտինի պարունակության նվազմանը, համապատասխանելու է Սպիտակ տան գլխավոր նպատակին՝ նվազեցնել մահացությունը քաղցկեղից։ Քաղցկեղի դեմ պայքարի թարմացված ծրագրի շրջանակում, որը հրապարակվել է փետրվարին, նախագահ Ջո Բայդենը խոստացել է հաջորդ քառորդ դարի ընթացքում քաղցկեղից մահացությունը կրճատել 50 տոկոսով։

Ամեն տարի մոտ 480 000 ամերիկացի է մահանում ծխելու հետ կապված պատճառներից, ծխելը ԱՄՆ-ում մահվան գլխավոր պատճառն է մնում։

Նման կանոններ գործում են միայն մեկ երկրում՝ Նոր Զելանդիայում։

ԱՄՆ դեղերի վերահսկման վարչությանը, որը վերահսկում է ծխախոտի արտադրանքը, առնվազն մեկ տարի է անհրաժեշտ, որպեսզի կիրարկման պատրաստի առաջարկվող կանոնը։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարին Ժան-Պիեռը լրագրողներին ասել է, որ ինտերնետում տարածված առաջարկը չի նշանակում, թե քաղաքական որոշումն արդեն ընդունված է։

Ցանկացած ընդդիմություն կարող է ձգձգել կամ խափանել այդ ջանքերը, մանավանդ եթե դրանք չավարտվեն մինչեւ Բայդենի հեռանալը նախագաի պաշտոնից։ Ծխախոտի արդյունաբերությունը, որը հաստատ կպայքարի նոր միջոցի դեմ, նույնպես կարող է իրավաբանորեն վիճարկել ցանկացած վերջնական որոշում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է