• Latest news

Գիտնականները պարզել են, թե երբ են «արթնանում» կաթնագեղձի քաղցկեղ ունեցող կանանց քաղցկեղային բջիջները

24 հունիսի, 2022  13:45

Երբ կաթնագեղձի քաղցկեղ ունեցող կանայք քնած են, նրանց ուռուցքի բջիջները կարող են «արթնանալ» եւ տարածվել արյան շրջանառության միջոցով։ Այս մասին է վկայել Շվեյցարիայում անցկացված հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։

Շրջանառվող քաղցկեղային բջիջները, որոնք հետագայում ձեւավորում են նորագոյացություններ (մետաստազներ), մշտապես չեն առաջանում, ինչպես ենթադրվում էր մինչ այժմ։ Այսպես են կարծում ETH Zurich-ի, Բազելի համալսարանական հիվանդանոցի եւ Բազելի համալսարանի հետազոտողները։

«Երբ հիվանդ մարդը քնած է, ուռուցքն արթնանում է»,- ասել է հետազոտության ղեկավար, ETH Zurich-ի մոլեկուլյար ուռուցքաբանության պրոֆեսոր Նիկոլա Ացետոն։

«Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ  շրջանառվող քաղցկեղային բջիջների ելքը ելակետային ուռուցքից վերահսկվում է հորմոններով (ինչպիսին է մելատոնինը), որոնք որոշում են մեր ցերեկվա եւ գիշերվա ռիթմերը»,- ավելացրել է հետազոտության առաջատար հեղինակ Զոյի Դիամանտոպուլուն։

Աշխարհում մոտ 2,3 մլն մարդ ամեն տարի հիվանդանում է կաթնագեղձի քաղցկեղով։ Երբ քաղցկեղը հայտնաբերվում է վաղ փուլում, պացիենտները սովորաբար լավ են արձագանքում բուժմանը, նշել են հեղինակները։ Բայց բուժումը դժվարանում է, եթե քաղցկեղը տարածվում է, ինչը տեղի է ունենում, երբ բջիջներն անջատվում են ելակետային ուռուցքից եւ արյունատար անոթներով տեղափոխվում մարմնի այլ մասեր։

Նոր հետազոտությանը մասնակցել է կաթնագեղձի քաղցկեղ ունեցող 30 հիվանդ։ Բացի այդ, փորձեր են կատարվել մկների վրա։

Հետազոտողները հայտնաբերել են, որ ուռուցքները կարող են շրջանառություն կատարող ավելի շատ բջիջներ արտադրել, երբ մարդը քնած է։

Գիշերը ուռուցքից հեռացող բջիջները նաեւ ավելի արագ են տրոհվում եւ, այդ կերպ, նոր ուռուցքներ ձեւավորելու ավելի մեծ հավանականություն ունեն, քան շրջանառվող այն բջիջները, որոնք ցերեկն են հեռանում ելակետային ուռուցքից։

Այսպիսով, օրվա ժամը, երբ հավաքվում են ուռուցքի կամ արյան նմուշները ախտորոշման համար, նույնպես կարող է ազդել հետազոտության արդյունքների վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը
 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ