• Latest news

Բարելավում են արդյոք ճանապարհորդությունները ինքնազգացողությունը եւ հոգեկան առողջությունը

24 հունիսի, 2022  21:37

Մեզանից շատերը հավանաբար լսել են երաժշտաթերապիայի եւ արտ-թերապիայի մասին, իսկ ի՞նչ կասեք «ճամփորդական թերապիայի» մասին:

Էդիթ Քոուենի համալսարանի նոր հոդվածում առաջարկվում է փոխել վերաբերմունքը զբոսաշրջության հանդեպ՝ այն դիտելով ոչ միայն որպես հանգստի գործունեություն, այլեւ որպես արդյունաբերություն, որը կարող է իրական օգուտներ բերել առողջությանը, գրում է Science-ը:

Ճշգրիտ առողջության կենտրոնի եւ Բիզնեսի եւ իրավունքի դպրոցի միջեւ համագործակցությունը ցույց է տվել, որ հանգստի ճանապարհորդության շատ ասպեկտներ կարող են դրական ազդեցություն ունենալ հոգեկան խանգարումներ կամ հիվանդություններ ունեցող մարդկանց վրա:

Աշխատանքի առաջատար հետազոտող դոկտոր Ջուն Վենն ասում է, որ զբոսաշրջության, հանրային առողջության եւ մարքեթինգի մասնագետների թիմն ուսումնասիրում է, թե ինչպես զբոսաշրջությունը կարող է օգտակար լինել դեմենցիայով մարդկանց:

«Բժշկական փորձագետները կարող են խորհուրդ տալ դեմենցիայի բուժման այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են երաժշտական թերապիան, ֆիզիկական վարժությունները, ճանաչողական խթանումը, հիշողության թերապիան, սենսորային խթանումը եւ հարմարեցումը պացիենտի սննդակարգին եւ շրջակա միջավայրին»,- ասել է բժիշկ Վենը:

Այս հետազոտությունն առաջիններից է, որում կոնցեպտուալ կերպով քննարկվում է, թե ինչպես կարող են զբոսաշրջային տպավորությունները պոտենցիալ կերպով աշխատել որպես դեմենցիայի միջամտություն:

Դոկտոր Վենն ընդգծում է, որ զբոսաշրջության բազմազան բնույթը բազմաթիվ հնարավորություններ է տալիս այնպիսի հիվանդությունների բուժման համար, ինչպիսին է դեմենցիան:

Օրինակ, նոր միջավայրերում լինելը եւ նոր տպավորությունները կարող են ապահովել ճանաչողական եւ սենսորային խթանում:

«Ֆիզիկական վարժությունները կապված են հոգեկան բարեկեցության հետ, իսկ ճանապարհորդությունները հաճախ ենթադրում են ֆիզիկական ակտիվության ավելացում, օրինակ՝ ավելի շատ քայլել»,- ասում է բժիշկ Վենը:

Մասնագետի խոսքով, կան նաեւ հիմնական պահեր, ինչպիսին են՝ մաքուր օդն ու արեւը, որոնք բարձրացնում են վիտամին D-ի եւ սերոտոնինի մակարդակը։

«Այն ամենը, ինչը միասին վերցրած իրենից ներկայացնում է ամբողջական զբոսաշրջային փորձ, թույլ է տալիս հասկանալ, թե ինչ օգուտ կարող է տալ զբոսաշրջությունը դեմենցիայով պացիենտներին»,- ընդգծել է նա:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ