• Latest news

Ո՞ր վտանգավոր հիվանդության ախտանիշը կարող է լինել մազերի բացակայությունը ոտքերի վրա

28 հունիսի, 2022  09:42

Եթե ​​նկատում եք, որ ձեր ոտքերի վրա մազերը դադարել են աճել, զգույշ եղեք եւ այցելեք բժշկի, այդպիսի փոփոխությունը կարող է վտանգավոր անոթային վնասվածքի ախտանիշ լինել, գրում է «ՄեդիկՖորում»-ը։

Ոտքերի վրա մազերի բացակայությունը կամ չափազանց դանդաղ աճը կարող է ազդարարել ԾԶՀ-ի՝ ծայրամասային զարկերակային հիվանդության մասին, որն առաջանում է վերջույթների զարկերակների նեղացման հետեւանքով խոլեստերինի ավելցուկային կուտակումների պատճառով: Սրտի հիվանդությունները, այդ թվում՝ սրտամկանի ինֆարկտը, սերտորեն կապված են դրա զարգացման հետ:

Այսպիսով, բժիշկները նշում են, որ ոտքերի վրա մազերի բացակայությունը կարող է սրտի համար վտանգավոր նշան լինել։

«Բարձր խոլեստերինը մեծացնում է սրտային հիվանդությունների ռիսկը, սակայն այն հաճախ աննկատ է մնում, քանի որ կուտակվում է մաշկի մակերեսի խորքում: Բայց եթե խոլեստերինի նստվածքները զարկերակների նեղացում են առաջացրել, ապա դուք կարող եք ոտքերի վրա մազածածկույթի դադար նկատել»,- MedikForum-ին տված հարցազրույցում ասել է ընդհանուր պրակտիկանտ Տատյանա Զախարովան։ Այս ախտանիշը, ըստ մասնագետի, կապված է արյան շրջանառության վատթարացման հետ, որն առաջանում է ոտքերում ծայրամասային զարկերակային հիվանդության դեպքում՝ ավելորդ խոլեստերինի պատճառով։ Երբ խոլեստերինով խցանված զարկերակների արդյունքում վերջույթները զրկվում են անհրաժեշտ քանակությամբ արյունից, դադարում են աճել ոչ միայն մազերը, այլեւ եղունգները (կամ դրանց վիճակը զգալիորեն վատթարանում է)։

ԾԶՀ-ի մյուս նշանների թվում են հետեւյալ փոփոխությունները.

· Քայլելուց, աստիճաններով բարձրանալուց կամ մարզվելուց հետո կարող են սրունքների կամ ազդրերի ցավեր լինել

. Տղամարդկանց մոտ էրեկտիլ դիսֆունկցիա է առաջանում,

. Ոտքերում, թաթերում սառնության զգացում է առաջանում, 

· Ոտքերի հատվածում վնասվածքները շատ դանդաղ են վերականգնվում,

. Ոտքերում պարբերաբար թուլություն կամ թմրություն է առաջանում:

Բժիշկն ընդգծել է որ խոլեստերինի բարձր մակարդակի իջեցումը վճռորոշ է սրտի վիճակի համար, եւ յուրաքանչյուր ոք, ով կասկածում է, որ ունի այս խնդիրը, նախ պետք է համապատասխան արյան անալիզ հանձնի։ Եթե ​​այն հաստատի բարձր խոլեստերինի առկայությունը, ապա անհրաժեշտ է բժշկի հետ քննարկել դրա բուժման միջոցառումները՝ ինչպես ապրելակերպի փոփոխության, այնպես էլ ստատինների ընդունման տեսքով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը
 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ