• Latest news

Շտապ օգնության տեղեկատվական համակարգը բարձրացրել է ծառայության արդյունավետությունը

10 սեպտեմբերի, 2014  17:55

Երեւանի շտապօգնության ծառայությունում մի շարք նորամուծություններ են կատարվել, որոնք միտված են ծառայության որակի եւ արդյունավետության բարձրացմանը։ Մասնավորապես, շտապ օգնության կանչերը բաժանվել են կատեգորիաների, սահմանվել են յուրաքանչյուր կատեգորիայի կանչի արձագանքման եւ սպասարկման ժամկետները։ Այս ամենը, ինչպես լրագրողներին սեպտեմբերի 10–ին ծառայության ղեկավար Թագուհի Ստեփանյանն է տեղեկացրել, կատարվել է ՀՀ ԱՆ եւ ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն շտապ օգնության ծառայություններին» դրամաշնորհային համատեղ ծրագրի շրջանակներում։

Մասնավորապես, մշակվել եւ գործում է www1-03.am վեբկայքը, որտեղ ներկայացված են շտապօգնության վերաբերյալ ամբողջական տվյալներ։ Գործում է նաեւ հարց ու պատասխանի օնլայն համակարգը. քաղաքացիների հարցերին պատասխանում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ։

Ողջ Հայաստանի տարածքում գործարկվում է նաեւ շտապ օգնության տեղեկատվական վերլուծական համակարգը (ՇՕՏՎ), որի շրջանակներում մշակվել են էլեկտրոնային կանչի թերթիկներ, ինչը հնարավորություն է տալիս բոլոր կանչերը ավտոմատ գրանցել համակարգում։ Համակարգում ֆիքսվում են նաեւ բոլոր կանչերի ընդունման, սպասարկման, հոսպիտալացման ժամերը։ Մեքենայում տեղադրված պլանշետի միջոցով բրիգադը ստանում է էլկեկտրոնային կանչի թերթիկը եւ ծանոթանում հիվանդի անամնեզին։

«Ծրագրի շրջանակներում մշակվել է նաեւ 2015–2018թթ ՀՀ շտապ օգնության ծառայության զարգացման ռազվարության նախագիծը։ Եթե այսօր ծառայության որակի բարձրացումը նկատելի է միայն հանրապետության խոշոր քաղաքային համայնքներում, ապա այն պետք է նկատելի դառնա նաեւ գյուղական համայնքներում», – նշել է Թ. Ստեփանյանը։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է