• Latest news

Գիտնականները բեկումնային հետազոտություն են անցկացրել ասթմայի բուժման ոլորտում

4 հուլիսի, 2022  16:34

Էդիթ Քոուենի համալսարանի կողմից անցկացված նոր հետազոտությունը թույլ է տվել կարեւոր բացահայտում անել, որը կարող է ասթմայով 262 միլիոն մարդկանց ավելի արդյունավետ բուժման հանգեցնել:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են European Respiratory Journal-ում։

Հետազոտությունը ցույց է տվել, որ հիվանդության ծանր ընթացքով ասթմատիկների մեզի մեջ արտադրվում է հատուկ կենսաքիմիական պրոֆիլ (մետաբոլիտներ)՝ համեմատած թեթեւ եւ միջին աստիճանի ծանրության ասթմատիկների եւ առողջ մարդկանց հետ:

Գիտնականները վերլուծել են 11 երկրների ավելի քան 600 մասնակիցների մեզի նմուշները U-BIOPRED հետազոտության շրջանակներում, որը ծանր ասթմայի տարբեր ենթատեսակները բացահայտելու եւ ավելի լավ հասկանալու համաեվրոպական նախաձեռնություն է:

Հետազոտական թիմը պարզել է, որ ծանր ասթմատիկների մոտ ցածր են հատուկ տեսակի մետաբոլիտները, որոնք կոչվում են կարնիտիններ:

Կարնիտինները կարեւոր դեր են խաղում բջջային էներգիայի արտադրության եւ իմունային պատասխանների մեջ:

Հետագա վերլուծությունը ցույց է տվել, որ ծանր ասթմատիկ հիվանդների մոտ կարնիտինի նյութափոխանակությունը ցածր է:

Այս նոր բացահայտումները կօգնեն հետազոտողներին ասթմատիկների բուժման նոր, ավելի արդյունավետ միջոցներ մշակել, կարծում են գիտնականները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ