• Latest news

Ո՞րն է էլեկտրաինքնագլորի հիմնական վտանգը

14 հուլիսի, 2022  12:44

Քաղաքներում իսկական բում է. հազարավոր մարդիկ սկսել են օգտվել էլեկտրաինքնագլորներից՝ սեփական, թե վարձով վերցված։ Միանգամայն օրինաչափ հարց է ծագում. որքանո՞վ կավելանան ոտնաթաթի եւ սրունքի վնասվածքները, քանի որ ընկնելուց ոչ ոք ապահովագրված չէ։

Հետազոտությունների արդյունքների եւ էլեկտրաինքնագլորների սիրահարների թվաքանակի ու վնասվածքների աճի կապի մասին գրել է Mail.ru-ն։

Հոդվածի հեղինակ Օլգա Չիժեւսկայան պատմել է Լոնդոնի Վեսթմինսթերյան հիվանդանոցի պացիենտների մասին։ Մեկ ամսվա ընթացքում հավաքվել եւ ուսումնասիրվել են այն պացիենտների տվյալները, որոնք հայտնվել են լոնդոնյան հիվանդանոցներում՝ ոտնաթաթի եւ սրունքի վնասվածքների պատճառով։ Բոլոր վնասվածնքերը կապված էին էլեկտրաինքնագլորների օգտագործման հետ։

Ուսումնասիրվել է 20 պացիենտ։ Գրանցված բոլոր վնասվածքների 85 տոկոսի դեպքում վնասվել են ոտնաթաթերը եւ սրունքները։ Կոտրվածքների ընդհանուր թիվը՝ 27, չորս պացիենտ ունեցել է բաց կոտրվածք (20 տոկոս), 9 մարդ վիրաբուժական միջամտության կարիք է ունեցել (45 տոկոս)։

Նրանք, ովքեր ընթացել են 25 կմ/ժամ եւ ավելի արագությամբ, զգալիորեն ավելի հաճախ են ունեցել լուրջ օպերատիվ բուժման կարիք՝ 70 տոկոս 20 տոկոս պացիենտների համեմատ, որոնք չափավոր արագությամբ են ընթացել։

Նույն հիվանդանոցի գիտնականների մեկ այլ խումբ մեկ տարի անց էլ ավելի ծավալուն հետազոտություն է կատարել։ Տրվել է վնասվածքների տեսակների գնահատական՝ կապված էլեկտրաինքնագլորների օգտագործման եւ վնասվածքների ծանրության աստիճանի հետ։ Ռետրոսպեկտիվ ուսումնասիրության մեջ դիտարկվել են 83 պացիենտի տվյալները, որոնք հավաքվել էին 6 ամսվա ընթացքում՝ 105 օրթոպեդիկ վնասվածք։

Պացիենտների միջին տարիքը՝ 32, նրանց 83 տոկոսը տղամարդիկ էին։

79 պացիենտներ (95,2 տոկոս) իրենք են վարել էլեկտրաինքնագլորները, չորսը տուժած հետիոտն է եղել։ Նշվել է 93 կոտրվածք (ընդհանուր թվի 88,6 տոկոսը), այդ թվում 12-ը բաց (12,9 տոկոս)։ Նրանցից 52-ը (56,0 տոկոս) ունեցել է վերին վերջույթի կոտրվածք, 39-ը (41,9 տոկոս)՝ ստորին վերջույթի եւ 2-ը (2,1 տոկոս) ողնաշարի ու կողերի կոտրվածք։ 25 պացիենտ վիրահատվել է, 29-ը՝ հոսպիտալացվել։ Ընդ որում՝ նշվել է, որ պաշտպանիչ սաղավարտ օգտագործվել է դժբախտ պատահարների 34 տոկոսի դեպքում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է