• Latest news

Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ չափից շատ հատապտուղներ ուտելը

18 հուլիսի, 2022  21:29

Հատապտուղների ավելցուկը կարող է հանգեցնել քաշի ավելացման, ուստի ավելի լավ է դրանք շատ չուտել, URA.RU-ին ասել է Յամալի հանրային առողջության եւ բժշկական կանխարգելման կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ Նատալյա Պոլովոդովան:

«Հիմա հատապտուղներն ու առաջին մրգերը հասել են, եւ շատերը կորցրել են չափի զգացումը։ Չնայած հատապտուղների կալորիականությունը փոքր է թվում, հենց դրանցով են արջերը ձմեռվա համար պատշաճ քանակությամբ ճարպ հավաքում: Բանն այն է, որ ֆրուկտոզայի գործողության էվոլյուցիոն մեխանիզմը սկզբունքորեն տարբերվում է գլյուկոզայից: Գլյուկոզան ծառայում է էներգիայի արտադրության համար, ֆրուկտոզան՝ դրա կուտակման համար։ Այդ է պատճառը, որ ֆրուկտոզա ընդունելուց կարճ ժամանակ անց մենք նորից քաղց ենք զգում։ Մեզ պետք է նորից էներգիա կուտակել։ Անկասկած, հատապտուղներն ու մրգերը մեր ընկերներն են, որպեսզի այդպես մնա, պետք է սահմանափակենք մեզ»,- պարզաբանել է մասնագետը։

Գործակալության զրուցակցի խոսքով՝ բավական է օրական մի բուռ հատապտուղ օգտագործել։ «Օրական մի բուռ հատապտուղը լավ է, կես կիլոգրամն արդեն շատ է։ Վիտամինները չի կարելի ապագայի համար ուտել: Եվ չի կարելի հատապտուղներն ու մրգերը դատարկ ստամոքսին ուտել: Քանի որ դրանք պարունակում են պարզ շաքարներ՝ ֆրուկտոզա եւ գլյուկոզա, որոնք գրեթե անմիջապես հայտնվում են արյան մեջ եւ ուժեղ խթանում են ենթաստամոքսային գեղձը ինսուլինի սինթեզման համար, իսկ այն, իր հերթին, փորձում է հնարավորինս արագ նվազեցնել գլյուկոզան, մարմինը սկսում է «բանկետի շարունակություն» պահանջել։ Ուստի ավելի լավ է հատապտուղներն ու մրգերը հիմնական ուտեստից հետո ուտել»,- հավելել է Պոլովոդովան։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել