• Latest news

Ինչո՞վ է վտանգավոր քաղցր լիմոնադը

26 հուլիսի, 2022  12:39

Քաղցր լիմոնադը կարող է տարիքային հիվանդությունների եւ քաղցկեղի զարգացման հանգեցնել, ասել է Սամարայի դիետոլոգիայի եւ դիետիկ թերապիայի գիտահետազոտական ​​ինստիտուտի տնօրեն, բժիշկ, սննդաբան Միխայիլ Գինզբուրգը։

Լիմոնադը ներկանյութեր, բուրավետիչներ եւ շատ շաքար է պարունակում։ Այն «բացարձակ վնասակար արտադրանք է»,- ասել է Գինզբուրգը Sputnik ռադիոյին տված հարցազրույցում։ Ըմպելիքների մեջ շաքարն ավելի վնասակար է, քան՝ պինդ սննդի մեջ, ասել է սննդաբանը:

«Հեղուկ շաքարը չափազանց արագ է յուրացվում օրգանիզմի կողմից, եւ ինչ-որ պահի դրա կոնցենտրացիան արյան եւ հյուսվածքների մեջ կարող է կտրուկ աճել»,- բացատրել է Գինզբուրգը:

Լիմոնադի հաճախակի օգտագործումը կարող է գիրության, հիպերտոնիայի, աթերոսկլերոզի, շաքարախտի եւ նույնիսկ քաղցկեղի հանգեցնել: Ուստի շատ ավելի լավ է ծարավը շաքար չպարունակող ըմպելիքներով հագեցնել, եզրափակել է բժիշկը, փոխանցում է ՖԱՆ-ը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել