• Latest news

Հայտնի է սրտի համար ամենաառողջ միջանկյալ սնունդը

26 հուլիսի, 2022  19:40

Թխվածքաբլիթները, շոկոլադե սալիկները, կոնֆետները եւ չիպսերը՝ որպես միջանկյալ սնունդ՝ նախաճաշի եւ ճաշի միջեւ ընկած ժամանակահատվածում, իսկական թույն են սրտի եւ անոթների համար:

Տյումենի գիտական սրտաբանական կենտրոնի թերապեւտ, գաստրոէնտերոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Մարիա Լյապինան խորհուրդ է տալիս սրտի եւ արյան անոթների նորմալ աշխատանքը պահպանելու համար սննդակարգում ներառել օմեգա-3-ով, բջջանյութով, հակաօքսիդանտներով եւ ֆլավոնոիդներով հարուստ մթերքներ, գրում է «Տյումենյան գիծը»։

Եւ, ըստ գաստրոէնտերոլոգի, կա ափսեի կանոնը։ Եթե ամենօրյա սննդակարգը պատկերացնեք որպես ափսե, ապա կեսը կզբաղեցնեն բանջարեղենը, մրգերը, կանաչեղենը՝ որպես սննդային մանրաթելերի, միկրոէլեմենտների եւ վիտամինների աղբյուր, մեկ քառորդը կկազմեն ամբողջահատիկները, ձավարեղենը, շիլաները, մակարոնեղենն ու ցորենի կոշտ տեսակներից հացաբուլկեղենը, եւ եւս մեկ քառորդը կլինի սպիտակուցի աղբյուր, ներառյալ կաթնամթերքը:

Փորձագետն ուշադրություն է հրավիրում նաեւ «ծիածանի կանոնի» վրա՝ որքան շատ տարբեր գույների մթերքներ կան սննդակարգում, այնքան շատ վիտամիններ եւ հանքանյութեր ենք ստանում։ Սննդից վիտամիններն ու միկրոտարրերն ավելի լավ են ներծծվում աղեստամոքսային տրակտում, քան հաբերից եւ պարկուճներից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է